Արտաքին 3 տարի առաջ - 17:00 14-03-2023

Էրդողանը հրաժարվելու է նախագահի իր թեկնածությունից և հնարավոր է, որ դուրս գա նաև քաղաքականությունից. թուրք փորձագետ

Թուրք լրագրող, վերլուծաբան և հաղորդավար Ջան Աթաքլըն հոդված է հրապարակել, որում անդրադարձել է երկրում կայանալիք համապետական ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է Ermeni haber գործակալությունը։

Աթաքլըն հիշեցրել է, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու ամիս։ Նա կասկածի տակ է դրել ընտրություններին գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցության հարցը՝ հղում անելով Թուրքիայում անցակացված վերջին սոցհարցումների արդյունքներին։

Թուրք փորձագետի տեղեկություններով Էրդողանն իր ամենավստահելի մարդկանց հետ հարցումներ է իրականացրել, որոնց արդյունքերն այնքան էլ չեն տարբերվել հրապարակված մյուս հարցումների արդյունքներից։

«Բոլոր սոցհարցումների արդյունքներում եղած ընդհանրությունները հետևյալ պնդումներն են. «Էրդողանը չի կարողանալու հաղթել», «Էրդողանը վերջին պահին հրաժարվելու է նախագահի իր թեկնածությունից և հնարավոր է պատգամավոր դառնալու որոշում կայացնի», «Հաշվի առնելով իր առողջական վիճակը հրաժարվելու է թեկնածությունից և նույնիսկ գուցե դուրս գա քաղաքականությունից»:

Աթաքլըն միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ Էդրողանի հաղթանակը նշմարող որևէ բան չի փաստարկվում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագաական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Ընտրություններում իշխանությունների թեկնածուն լինելու է Էրդողանը, իսկ ընդդիմադիր կուսակցություններն առաջադրել են քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը։


Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
12:44 Մեկ տասնյակից ավելի քրվարույթներով 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը

Ձեզ գուցե հետաքրքրի