Ներքին 3 տարի առաջ - 21:36 13-03-2023

Վթարի հետևանքով Կապանի ԲԿ-ում բուժում ստացող 4 հիվանդի վիճակը շարունակում է մնալ ծանր-կայուն

«Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարից տուժած մեկ հիվանդ գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում`ազդրի բեկորային կոտրվածքով ու գանգաթաղի պատռված վերքերով։ Ընդհանուր վիճակը կայուն է»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբան Սարիկ Ափաջանյանը։

«Կյանքին վտանգ այս պահին չի սպառնում, բայց բժշկության մեջ միանշանակ ոչինչ չկա»,- ասաց նա։

Ափաջանյանի խոսքով՝ Կապանի բուժկենտրոն տեղափոխվածներից որևէ մեկի բուժումը Երևանում շարունակելու անհրաժեշտություն չի տեսնում։

«Այսօր արդեն մեր բաժանմունքից 4 հոգու դուրս ենք գրել։ 3 երեխաներ են եղել և ավտոբուսի վարորդը։ Վարորդը ծնոտի կոտրվածք ունի, վերականգնվելու համա ժամանակ է պետք։ Կյանքին սպառնացող բան չկա։ Չենք վիրահատել, այս պահին կոնսերվատիվ բուժումը շարունակվում է։ Ծնոտը ֆիքսել ու ճանապարհել ենք»,- մանրամասնեց բժիշկը։

Տուն վերադարձած երեխաների մոտ շատ թեթև վնասվածքներ են եղել։ Ըստ բժշկի՝ բուժհաստատությունում մնալու անհրաժեշտություն չի եղել։

«Ընդհանուր առմամբ մեզ մոտ մնում է 7 հիվանդ։ Նրանցից երկուսն այս պահին բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում և վիրաբուժականում են։ Ռեանիմացիայում պառկածը մեծահասակն է։ Ունենք մեծահասակ՝ բազուկի ու ազդրի կոտրվածքով։ Երեխաներից էլ մնացել են ազդրի ու գլխուղեղի ցնցում ունեցողները»,- ասաց նա։

Բժշկի խոսքով՝ Կապանի բուժկենտրոնում գտնվողներից 4-ի վիճակը շարունակում է մնալ ծանր-կայուն։ Մյուս երեք հիվանդների վիճակը գնահատվում է թեթև։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը