Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:24 11-03-2023

Համբերի՝ քո հերթն էլ կգա․ Ռոբերտ Հայրապետյանը՝ Արսեն Թորոսյանի գրառման մասին

Մեկը կա, որ զոռով, մի կերպ հասել է վարչապետի աթոռին, հիմա աջ ու ձախ մուրճ է թափահարում բոլորի վրա, իսկ երեկ ինչ որ տեղ, բավական բութ ու դատարկ հպարտությամբ, հայտարարում էր, թե Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել։ Մինչդեռ, այն, ինչ տեղի ունեցավ երեկ՝ դա հենց համակարգային կոռուպցիայի, այսպես կոչված անլռելի առհավատչյան է, այլ տարբերակ դասագրքային, կլասիկ համակարգային կոռուպցիայի՝ դժվար է պատկերացնել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն՝ անդրադառնալով նախօրեին Covid-ի գործով 11 անձանց ձերբակալման մասին տեղեկատվությանը։

Նա ընդգծեց, որ կան գործող հստակ նորմեր և օրենքներ, որոնցից պարզ է դառնում, որ եթե այսօր միջնորդություն է ներկայացվում առողջապահության նախկին փոխնախարարին կալանավորելու վերաբերյալ, նշանակում է, այնուամենայնիվ, քննչական մարմիններն ունեն բավարար հիմնավորվածություն, որ այդ մարդը այս կամ այն չափով մեղսակցություն ունի իրեն վերագրվող հանգամանքներին։

«Բայց, ըստ Առողջապահության նախարարության կանոնադրության, փոխնախարարը գործում է առողջապահության նախարարից պատվիրակված լիազորությունների շրջանակում և այս պարագայում չէր կարող փոխնախարարը անել այնպիսի գործողություններ կամ ցուցաբերեր այնպիսի հանցավոր անգործություն, որից տեղյակ չլիներ այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանը, որ քիչ առաջ պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալու»։

Անդրադառնալով դիտարկումներին, թե այդ օրերի պարետ Տիգրան Ավինյանին նույնպես պիտի ներգրավվի որպես մեղադրյալ՝ նա նշեց, որ պարետը այն ժամանակվա գործողությունների նկատմամբ վերահսկողական մեխանիզմներով օժտված անձ չէր։ «Այս պարագայում, եթե անգամ Տիգրան Ավինյանը համակարգել է Առողջապահության համակարգը՝ որպես փոխվարչապետ, ապա փոխվարչապետ լինելու հիմքով հնարավոր է ստուգել ու պարզել, թե ինչ են ներկայացրել Ավինյանին և արդյոք Ավինյանը բավականին ներգրավվածություն ունեցել է, թե՝ ոչ։ Բայց պարետի դերակատարման ու ֆունկցիոնալության մեջ այս պարագայում որևէ վերահսկողական մեխանիզմ չկա, որի արդյունքում Տիգրան Ավինյանը թերացած լիներ։

Բայց Առողջապահության նախարարը միանշանակ ներգրավված է։ Ավելին, մենք խոսում ենք Առողջապահության նախարարության և ոլորտի մասին։ Նախարարության աշխատակազմը, որպես կառավարչական հիմնարկ՝ ունի նաև գլխավոր քարտուղար և օրենքներով, օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով գլխավոր քարտուղարը կամ աշխատակազմի ղեկավարը հանդիսանում է այդ կառույցի թիվ մեկ ֆինանսական պատասխանատուն։ Ինձ հետաքրքիր է՝ պարզել են, թե ով է եղել այն ժամանակ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը, ինչ առնչություն կամ ինչ մեղսակցություն է նա ունեցել այդ 19 մլն-ի յուրացման մեջ, փոխարենը, «Մեդլայնի» 9-ը բժշիկների են ձերբակալել, մեկին արդեն կալանավորել են։

Այսինքն, սա մի շղթա է, որին անմասն մնալ չի կարող Արսեն Թորոսյանը։ Հիմա որքան էլ նա փորձի հայտարարություններ տարածել՝ Աննա Վարդապետյանի համար, որպես գլխավոր դատախազ՝ պետք է ժամերի հարց լիներ՝ անհապաղ միջնորդություն ներկայացնել և Արսեն Թորոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հիմքով»։

Անդրադառնալով Արսեն Թորոսյանի գրառմանը՝ Հայրապետյանն ասաց․ «Կարապները մեռնելուց են երգում»։ «Թորոսյան Արսենը գեղավեստական տրակտատ է ձոնել, որին ի պատասխան ուզում ես ասել՝ համբերի՝ քո հերթն էլ կգա։ Հիմա նա փորձում է հանրության աչքերին թոզ փչել՝ ցույց տալով, որ պատրաստակամ է ինքնակամ գնալ ու հարցաքննվել։ Բոլորն էլ հասկանում են, որ ի վերջո բոլորին օգտագործում են, որպես մեկ անգամ օգտագործված ափսե կամ բաժակ և դեն են նետում։ Երկրորդ անգամ այդ մեկանգամյա օգտագործման բաժակը, բնականաբար, չի օգտագործելու։ Հիմա Թորոսյան Արսենի աղբամանում հայտնվելու ժամանակահատվածն է մոտեցել և վերջինս փորձում է հանրության աչքերում դիվդենտ հավաքել, որ հետո, երբ նրան տանեն կալանավորելու՝ ինչ-որ «արսենթորոսյանականներ» փորձեն ասել, որ Արսեն Թորոսյանը հերթական քաղաքական հետապնդվողն է կամ քաղաքական բանտարկյալն է։

Ընդամենը, այդ գրառումը այս նպատակն է հետապնդում, որովհետև մենք տեսնում ենք՝ մարդիկ գալիս են երգում են, պարում են, փառաբանվում են, հետո, երբ անհարժեշտություն չի լինում կամ, երբ ինչ-որ մեկին պետք է որպես քավության նոխազ օգտագործել՝ Նիկոլ Փաշինյանը մի վայրկյան չի զլանում։ Այստեղ տեղին է ասել՝ Դավիթ Տոնոյան ու Նարինե Թուխիկյանի ականջը կանչի»։

Նա նաև ընդգծեց, որ վստահ է, որ այս գործով դեռ էլի են մեդադրյալներ ներգրավվելու։ «Այս կծիկն էլի է բացվելու, քանի որ դեպքերը բազմաթիվ են ու բազմազան, եղել են դեպքեր, երբ մահացած մարդու վրա 19 հատ KT-են գրել։ Պարզե՞լ են՝ ինչի են գրել, որտեղ են յուրացրել։ Ինչ էր 3-րդ ամսից արդեն պետպատվերները վերացվել, ոնց էին մխսվել դրանք»։

Ամենից շատ դիտված