Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 19:00 11-03-2023

Իրանական ռազմական օդանավը թռիչք է իրականացրել Ադրբեջանի հետ պետական սահմանի երկայնքով. Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն համատեղ հայտարարություն են տարածել

Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական օդանավը թռիչք է կատարել իրանա-ադրբեջանական պետական սահմանի վրայով։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ադրբեջանական կողմի հայտարարության համաձայն՝ իրանական ռազմական օդանավը այսօր՝ մարտի 11-ին, ժամը 09։44-ից մինչև 10։26-ը ընկած ժամանակահատվածում պարբերաբար թռիչք է կատարել Արցախի օկուպացված Կովսականի (Զանգելան-խմբ) շրջանից դեպի Բիլասուվար շրջան և հակառակ ուղղությամբ: Ինքնաթիռը երկու երկրների միջև թռիչք է կատարել պետական ​​սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում՝ պետական ​​սահմանի վրայով։

Բաքուն հայտնում է, որ չնայած հարևան երկրին պետական ​​սահմանին ռազմական ինքնաթիռի մոտենալու մասին նախօրոք նախազգուշացնելու միջազգայնորեն ընդունված պրակտիկային, իրանական կողմը ռազմական օդանավը բավականին մոտ է գտնվել սահմանային գոտուն և թռչել է սահմանային գծի վրայով, ինչը սպառնում է քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը և վատթարացնում է երկու երկրների հարաբերությունները։

Համատեղ հայտարարությունում Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները ընդգծել են, որ ադրբեջանական այսպես կոչված «ազատագրված տարածքների մոտակայքում» մոտ կես ժամից ավելի ռազմական ինքնաթիռի թռիչքը Ադրբեջանի նկատմամբ սադրանք է և ոչ բարյացակամ վերաբերմունք։ Ադրբեջանական կողմը հիշեցրել է նաև, որ նախորդ տարի իրանական կողմն Արաքս գետի երկայնքով լայնածավալ զորավարժություններ է անցկացրել՝ «Ադրբեջանի սահմանների մոտ» (իրականում Արցախի օկուպացված տարաքների-խմբ)։

Ադրբեջանական գերատեսչությունները միևնույն ժամանակ խստորեն դատապարտել են իրանական կողմի «սադրիչ քայլը»՝ կոչ անելով համապատասխան բացատրություն տալ և հետագայում զերծ մնալ նման քայլերից։

Նշվում է նաև, որ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն և վերջինիս համապատասխան բողոքի նոտա է ներկայացվել։





Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա