Արտաքին 3 տարի առաջ - 20:00 09-03-2023

Թբիլիսիում ցույցերի ժամանակ ձերբակալված անձինք ազատ են արձակվել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վերջին երկու օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված անձինք ազատ են արձակվել։ Ինչպես փոխանցում է վրացական Грузия Online լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Հաղորդվում է, որ ձերբակալվածներից ոմանք ազատ են արձակվել քննչական մեկուսարանում գտնվելու ժամկետը լրանալու հիմնավորմամբ, ոմանք՝ տուգանվել են։

Հանրահավաքների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 133 մարդ, որոնց մեծ մասը վարչական իրավախախտման համար, այսինքն՝ ոստիկանությանը դիմադրելու և մանր խուլիգանություն իրականացնելու համար։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նշում է, որ ազատ արձակված անձինք բերման են ենթարկվել մարտի 7-ին և 8-ին, սակայն հայտնի չի, թե արդյոք ազատ արձակումն անդրադարձել է նաև հինգշաբթի գիշերը բերման ենթարկված քաղաքացիների վրա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թբիլիսիում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանությունը ուժ է կիրառել։ Ավելի վաղ Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցությունն առաջին ընթերցմամբ ընդունել էր օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, ինչն առաջացրել է ընդդիմության և հազարավոր քաղաքացիների դժգոհությունը։ Ցուցարարներին աջակցություն էր հայտնել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խոստանալով վետո դնել օրենքի վրա, եթե այն ընդունվի խորհրդարանի կողմից։ Այսօր հայտնի դարձավ, որ իշխանությունները հետ են կանչել վիճահարույց օրինագիծը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը