Ներքին 3 տարի առաջ - 15:20 08-03-2023

Հրազդանի տղաներից է դիրքում մահացածը․ Ռոմիկ Մխիթարյանը մանրամասնում է

«Մարտական դիրքում է մահացել ԵԿՄ անդամը, բայց դա դժբախտ պատահար է եղել։ Կրակոց բան չի եղել, թշնամու սադրանք չկա։ Հրազդանի տղաներից է եղել։ ԻՆձ հասած տեղեկության համաձայն ուժեղ քամու ժամանակ ընկել է քարերի վրա ու գլխի լուրջ վնասվածք ստացել»,- Oragir․News-ի հետ զրույցում հայտնեց ԵԿՄ Երևանի քաղաքային խորհրդի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը։

Մխիթարյանը կոչ է անում պաշտոնական պատասխանից առաջ կեղծ լուրեր չտարածել։

Նշենք, որ մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ ՀՀ մարտական դիրքերից մեկում Երկրապահ կամավորական միության անդամ է մահացել:

Oragir․News-ի հետ զրույցում լուրը հաստատեց նաև ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Արամ Թորոսյանն այլ մանրամասներ չի հայտնում։

Նա նշում է միայն, որ ԵԿՄ անդամի մահվան պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը