Միջազգային հանրության մասին չեմ խոսում, երբ Հայաստանն է Արցախից երես թեքել․ երկու ոտքերը կորցրած Սարգիսը ցավ է ապրում
copy image url

Միջազգային հանրության մասին չեմ խոսում, երբ Հայաստանն է Արցախից երես թեքել․ երկու ոտքերը կորցրած Սարգիսը ցավ է ապրում

Ներքին 2 տարի առաջ - 23:57 07-03-2023
Ծնունդով արցախցի Սարգիս Հարությունյանը ժամկետային զինծառայող էր, երբ պայթեց պատերազմը։ Սարգիսը հաղթող տեսակ է և մտածել է, որ պետք է պայքարել մինչև վերջ։ Ծառայության էր գնացել 2019 թվականի հունվարից։ Ծառայում էր Մարտակերտում, մարտական հերթապահությունն անցել է Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի մարտական դիրքում:



«Մեկուկես տարվա ծառայող էի, երբ սկսեց պատերազմը։ Ես սերժանտ էի, մինչև հոկտեմբերի 22-ը եղել ենք Մարտակերտում։ Հետո մեր գումարտակով տեղափոխվել ենք Մարտունի՝ Ճարտար գյուղ։ Մինչև հոկտեմբերի 28-ը մասնակցել եմ մարտերի։ Վիրավորվեցի ու ինձ տեղափոխեցին Ստեփանակերտ, ավելի ուշ՝ Երևան»,- Օragir․News-ի հետ զրույցում պատմեց Սարգիսը։



Սարգիսը դժվարությամբ է խոսում իր վիրավորումի մասին։ Ուժեղ հայ տղամարդու նման՝ չի ուզում ցույց տալ, որ իր կյանքում որևէ բան է փոխվել։ Իրականում փոխվել է, որովհետև Սարգիսը կորցրել է ոտքերը, բայց պրոթեզավորումից հետո իրեն ամուր է պահում և փորձում է իր ոգու ուժով հաղթահարել դժվարությունները։



«Վիրավորվել եմ արկի հարվածից, 120 միլիմետրանոց, կորցրել եմ ոտքերս։ Շատ ընկերներ եմ կորցրել, ու սա է իմ համար իրական ցավը։ Սարսափելի բան է պատերազմը»,-ասում է։

Սարգիս Հարությունյանին անհանգստացնում է շրջափակված Արցախի հարցը․ «Արցախի փրկությունը Հայաստանից է գալիս։ Միջազգային հանրության մասին չեմ խոսում, երբ Հայաստանն է Արցախից երես թեքել։ Իրենց ի՞նչ պետքն է Արցախը»։



Սարգիս Հարությունյանը պարգևատրումներ չունի․ «Պարգևատրում չունեմ, չեմ էլ ուզում ունենամ․ ոչ մի բանի չեմ սպասում։ Ես ինչ-որ մի բան չեմ արել, որ սպասեմ պարգևատրման։ Ես արել եմ այն, ինչը կարող էի անել ու անելու եմ՝ իմ հնարավորության սահմանում»։

Մեկ տարի առաջ ամուսնացել է, սպասում են առաջնեկին։



Նշենք նաև, որ 2022 թվականին Սարգիս Հարությունյանը ճանաչվել է Բազկամարտի Եվրոպայի չեմպիոն։ Նա եզրափակչում հաղթել է Թուրքիայի մարզիկին։

Ամենից շատ դիտված

11:27 Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում Ալի Խամենեին է, որի մայրը ազգությամբ հայ է. Caliber.az
15:19 Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ. Աննա Հակոբյան
12:10 Թղթակիցն ի ցույց է դրել ամենալպիրշ ու տգետ զույգի «կրթական» հավաքների իրական շունչը. տեսանյութ
13:00 Նիկոլը Սրբազաններին կալանավորելու փոխարեն թող կնգան բռնի, որ չփլաղ չֆռա․ հարցում
14:53 Երևանից Դիլիջան 30-ից ավելի ոստիկանական մեքենա հաշվեցի. այդկերպ Նիկոլը բոլորիս հիշեցնում է՝ «դուք իմ գերին եք»
13:49 Միքայել Սրբազանի կալանքից հետո հասկանալով, որ բոլոր չափերն անցել է, Նիկոլը մի քանի օրանոց մորատորիում է հայտարարում հայհոյանքի վրա
17:42 Փաշինյանը չի պաշտպանում տեղահանվածների վերադարձը, այլ լռեցնելով նրանց՝ խոնարհվում է Բաքվի և Ստամբուլի առաջ. շվեյցարացի պատգամավոր
15:43 Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում
15:59 Կաթողիկոսի տնօրինությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության և հայրենի երկրի խաղաղության համար
18:22 Սկանդալը հասունանում է. Ադրբեջանը չեղարկում է պատգամավորների այցը Մոսկվա