Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:45 07-03-2023

Հիվանդագին ցուցադրականությունը՝ բնավորության շեշտվածություն. որն է Փաշինյանի սինդրոմը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով:

Բանն այն է, որ այնքան չքննարկվեց Ատոմական այցելելու փաստը, որքան այն փաստը, որ Փաշինյանը կրել է սաղավարտ՝ վրան գրած «ՀՀ վարչապետ», որն էլ երեկ բավականին բուռն քննարկվեց ու քննադատվեց համացանցում՝ օգտատերերի կողմից։

Հասկանալու համար, թե ինչո՞ւ է Փաշինյանը պարբերաբար նման անհեթեթ լուսանկարներ հրապարակում, գործողություններ անում՝ շեղելով հանությանը՝ Oragir.News-ի հետ զրույցում հոգեբան Արկադի Մեհրաբյանն ասաց. «Անձի այդպիսի տեսակ կա, որ ցուցադրականությունն իր բնավորության շեշտվածությունն է։ Տիպեր կան, որից մեկը ցուցադրությունն է, ու բնավ կապ չունի, գլխարկի վրա է գրում, թե ֆեյսբուքում։ Նպատակը հենց ցուցադրականությունն է, կարող է` իր արածները կոծկի դրա տակ, գուցե հենց դա է պատճառը»։

Մեհրաբյանի խոսքով՝ կյանքի համար վտանգավոր տեղ ունեցող ախատակիցները, բնականաբար, ունեն իրենց առանձին գրվածքներով շորերը կամ սաղավարտները. «Բայց այն, ինչ երեկ տեսանք, բնականաբար, դա հիվանդագին ցուցադրականության գագաթնակետն էր ու նորմալ չէր։ Այսինքն՝ եթե գրված լիներ ՀՀ վարչապետ կամ գոնե արյան խումբը, գոնե ինչ որ տեղ հասկանալի կլիներ, որոնք պետք կլիներ անձը նույնականացնելու համար՝ արդեն չգիտեմ։ Կողքից ծիծաղացողներն էլ ինքնահաստատման կարիք ունեն, իբր, նա շատ լավ բան է արել՝ մի հատ էլ ղժժում են։ Հնարավոր է՝ նաև կարևոր խնդրից շեղող բան լինի, նայած ինչն է մոտիվացիան»։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը