Բախմուտի հարցում Զելենսկու և ուկրաինական զորքերի գլխավոր հրամանատարի միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել. BILD
copy image url

Բախմուտի հարցում Զելենսկու և ուկրաինական զորքերի գլխավոր հրամանատարի միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել. BILD

Արտաքին 2 տարի առաջ - 19:00 06-03-2023
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին մի քանի շաբաթ առաջ պնդել է Բախմուտից ուկրաինական զինված ուժերը դուրս բերելու անհրաժեշտությունը, որտեղ ամիսներ շարունակ կատաղի մարտեր են ընթանում։ Այս մասին տեղեկացնում են գերմանական BILD պարբերականի թղթակիցները՝ հղում անելով Ուկրաինայի կառավարական աղբյուրներին։

Զալուժնի համոզմամբ՝ Բախմուտ քաղաքն Ուկրաինայի համար ռազմավարական նշանակություն չունի։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը՝ ի դեմս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, կողմնակից է, որ ուկրաինական ուժերը շարունակեն պայքարել Բախմուտի համար՝ նույնիսկ հաշվի առնելով անձնակազմի մեծ կորուստները։ Գերմանական պարբերականի տվյալներով՝ Բախմուտի պաշտպանության հարցով Զելենսկու և Զալուժինի միջև տարաձայնություններ են առաջացել։

Սակայն գերմանական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Զալուժինն իր համոզիչ հրամանատարության շնորհիվ բնակչության շրջանում սկսել է ավելի մեծ ժողովրդականություն ձեռք բերել։ Նշվում է, որ երկրի բնակչությունը հենց Զալուժինին է տեսնում երկրի հաջորդ նախագահի պաշտոնում, չնայած այն բանին, որ վերջինս երբեք չի խոսել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին։

Հաղորդվում է, որ Բախմուտի հարցում Զալուժնիի դիրքորոշումը կիսում են ոչ միայն քաղաքի համար կռվող զինվորներից շատերը, այլև ռազմական վերլուծաբանները։ «Բախմուտցի զինվորների ճնշող մեծամասնությունը չի հասկանում, թե ինչու է քաղաքը դեռ պահվում: Հարցերը, որ Բախմուտի տղաներն իրենց տալիս են, հետևյալն են. Ինչո՞ւ պետք է փորփրենք, երբ շրջապատված ենք թշնամու կողմից»,- ասել է ուկրաինացի փորձագետը, ով չի ցանկացել իր անունը հրապարակել։

Վերջինիս հետ համակարծիք է նաև ևս մեկ ուկրաինացի ռազմական վերլուծաբան։ Վերջինիս խոսքով՝ սկզբում Բախմուտը ծուղակ էր ռուսների համար, հիմա թակարդ է դարձել ուկրաինացիների համար։ «Մենք սպանում ենք նրանց (ռուսներին-խմբ.) 1։7 հարաբերակցությամբ՝ սա է Բախմուտին պահելու միակ ռազմական պատճառը։ Բայց ուկրաինական զորքերը պետք է դուրս բերվեին երեք շաբաթ առաջ, երբ ռուսները գրավեցին Կրասնայա Գորան», - ասել է նա։

Ամենից շատ դիտված

12:30 Փաշինյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ, կառավարության անդամներն էլ չեն հետևում Սահմանադրության պահանջներին. հարցում
11:42 Վեր են ընկնում, ձեռ ու ոտ կոտրում, խայտառակ վիճակ ա. ալավերդցի
11:26 Արամ Սարգսյանի կուսակիցը օրվա հացը աշխատող շինարարներին խաբում, քցում է. Չախոյան
15:07 ՀՀ-ում «անցանկալի անձանց» ցուցակը կազմվում է Անկարայում. քաղաքագետ
18:28 Շիրակի մարզում հայտնաբերվել է վթարված Mercedes-ը, որը փորձում էին դեպքի վայրից հեռացնել․ կա 7 վիրավոր 
14:21 Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով․ Զարեհ Սինանյանի հայրը՝ Բաքվում հայ գերիների մասին
19:56 Իրավապահները առևանգված օտարերկրացու մարմինը հայտնաբերել են Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում
21:20 Մեր՝ կալանավայրերում գտնվելու բուն պատճառը դիմադրության հնարավոր օջախները վերացնելն է. Բագրատ Սրբազան
13:39 Փաշինյանը ոչ առաջին, ոչ էլ վերջին ավտոկրատ բռնակալն է, ով մնացել է իր սկսած խաղի փլատակների տակ. Մարտիրոսյան
15:42 Թուրքերը և ադրբեջանցիները ուղղորդում են հայաստանյան «իշխանությանը», որ ռուսական բազան դուրս բերվի Հայաստանից