Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:58 06-03-2023

Քաղաքական գործչին նշանակել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ

Դատական համակարգն իշխանության կողմից իրենց ձեռքը հավաքելու հերթական քայլն է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր, «ՔՊ» նախկին պատգամավոր Արթուր Դավթյանի նշանակմանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի պաշտոնին։

«Ըստ էության, քաղաքական գործչին նշանակել են Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի նախագահ, ինչն արդեն իսկ բացառում է դատական համակարգի անկախությունը։ Արթուր Դավթյանն ընդամենը ամիսներ առաջ իշխող ՔԿ կուսակցության պատգամավորներից էր։ Հետևաբար, այստեղ ասելիք առանձնապես չկա, կարծում եմ»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանությունների կողմից դատական համակարգի ապաքաղաքականացման ու բարելավման մասին հայտարարություններին՝ Ասլանյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր տրամաբանող անձ կարող է տարբերել իրականությունը կեղծ հայտարարություններից։

«Յուրաքանչյուր տրամաբանող իրավաբանի մոտ դա ծիծաղ է առաջացնում։ Եթե մեր պետությունում այս հետևանքները չլինեին, ապա այս ամենն անգամ ծիծաղելի կլիներ։ Բայց, ցավոք, սա դարձել է մեր պետության դժբախտությունը կամ դժբախտություններից մեկը»,- ասաց նա։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ նախագահի հրամանագրով՝ Արթուր Դավթյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան