Ադրբեջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Ադրբեջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:40-ին Հաջիգաբուլի շրջանում: Օջախը գտնվել է 22 կմ խորության վրա: