Մամուլ 3 տարի առաջ - 08:45 04-03-2023

Ինչպես կարձագանքի ՔՊ-ն Սեդա Սաֆարյանի մասով ՍԴ դիմելու նախագծին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստան» խմբակցությունը երեկ շրջանառության մեջ է դրել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը: Որպես Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ վերջինս, խախտելով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ձեռնարկատիրությամբ է զբաղվել:

Որպեսզի ընդդիմության հեղինակած նախագիծը մտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, այն նախ պետք է երկշաբաթյա ժամկետում արժանանա ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հավանությանը, իսկ որպեսզի ԱԺ-ն Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար պաշտոնապես դիմի ՍԴ, պետք է նախագիծն ընդունվի պատգամավորների ձայների 3/5-ով, այսինքն՝ անհրաժեշտ է լինելու 65 ձայն: Հաշվի առնելով, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 ձայն, ՔՊ-ականները եւս պետք է կողմ քվեարկեն:

«Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ՔՊ-ական անդամներն ասացին, որ դեռ չեն քննարկել այս հարցը, վերջնական որոշում չունեն, բայց առավել հակված են հավանություն չտալ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագծին: Ի վերջո, Սեդա Սաֆարյանին հենց ՔՊ-ն է գործուղել ՍԴ, վերջինս իշխանության «սրտի դատավորն» է, ուստի առավել հավանական է, որ ՔՊ-ականները չեն միանա ընդդիմության նախագծին:
ՔՊ-ականները տարբեր առիթներով հայտարարում են, թե Սեդա Սաֆարյանի արարքի մեջ որեւէ հանցակազմ չկա։
Ստացվում է՝ իշխանությունը եւս հովանավորում է ՍԴ դատավորի ապօրինությունները:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք