Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:40 03-03-2023

Մինչև Հայաստան գալը` շատերին թվում է, թե այն հետամնաց մուսուլմանական երկիր է

Passport Index-ի կողմից հրապարակված վիճակագրության մեջ նշվում է, որ Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրը, որը աշխարհի 135 երկրներից ժամանած ճանապարհորդների նկատմամբ պարզեցված վիզայի կանոններ է տարածում, իսկ անձնագրային ցուցիչով զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը։

Տուրիզմի փորձագետ Դիանա Մնացականյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մենք այդ ցուցակում 26-րդ տեղն ենք, բայց եթե տարածաշրջանային ենք վերցնում, մենք առաջին տեղում ենք։ Խոսելով մեր երկրի հյուրընկալության մասին՝ Մնացականյանն ասաց. «Հյուրընկալության մասով ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում, ավելի քան վստահ եմ, որ Հայաստանը իսկապես առաջին տեղում է, որովհետև, սեփական փորձից եմ ասում, տուրիստների արձագանքը՝ դա լինի ռուսական շուկան, եվրոպական, թե ասիական, իրենք բոլորը, միանշանակ, պնդում են, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն կարող է լիարժեք զգալ՝ առանց որևէ խնդիրների»,- ասաց Մնացականյանը։

Ըստ ոլորտի փորձագետի՝ շատ զբոսաշրջիկներ նախքան Հայաստան այցելելը մեր երկիրը ընկալում են որպես հետամնաց մուսուլմանական երկիր։

«Մինչև Հայաստան գալը շատերին թվում է, որ Հայաստանը հետամնաց, մուսուրմանական երկիր է, այսինքն՝ շատերը գալիս են Հայաստան՝ չիմանալով, որ Հայաստանը մուսուլմանության հետ բացարձակ կապ չունի, այլ Հայաստանը այն երկիրն է, որը առաջինն է քրիստոնեությունը ընդունել։ Այստեղ գալիս և միանգամից բախվում են լավ իմաստով այլ իրականության»,- ասաց ոլորտի փորձագետը։

«Պարզվում է՝ մարդիկ այստեղ շատ տոլերանտ են, մարդիկ շատ հյուրընկալ են, պատրաստ են ամենաչնչին խնդրի դեպքում յուրաքանչյուր տուրիստի օգնել և այլն։ Այդ տեսանկյունից հյուրընկալությունը այդպես են ընկալում, որ եթե դու հյուրասեր ես, ուրեմն հյուրընկալ ես։ Մենք հյուրընկալ ենք տարբեր ոլորտներում, տարբեր առումներով, և ես այս ռեյտինգի հետ ավելի քան համոզված եմ»,- ասաց Մնացականյանը։

Դիտարկմանը, որ մեր երկրում կան շատերը, ովքեր օգտվում են առիթից, որ իրենց առաջ կանգնած է տուրիստ, ով ծանոթ չէ տեղի ապրանքի գներին, Մնացականյանը արձագանքեց. «Այո՛, այդպես է, բայց այստեղ ուզում եմ՝ մի փոքրիկ նշում անենք, որ դա մեր երկրին բնորոշ չէ, դա աշխարհի բոլոր երկրներին է բնորոշ, այսինքն՝ տուրիստին մեկ այլ գին են ասում, տեղացուն՝ այլ։ Նույն եվրոպական մի շարք երկրներում ցանկալի է գիդի հետ պտտվել, որպեսզի քեզ հստակ գին ասեն։ Դա բնորոշ է բոլոր տուրիստական երկրներին, իսկ մեր պես երկրներին առավել քան։ Քանի որ մենք նոր-նոր հասկանում ենք այդ տուրիստական հոգեվիճակը և դրա մեջ ենք մտնում, բայց կամաց-կամաց դա էլ է վերանում, որովհետև հիմա շատ տեղերում գները կոնկրետ գրված է, կա ինտերնետ։ Հիմա, երբ ռուսները գալիս են, անպայման փորձում են տեղացի օպերատորների գիդերի հետ կապնվել, որոնք էլ հստակ իրենց խորհուրդներն են տալիս, և այդ մասով շուկան մի քիչ մաքրվել է։ Բայց դու չես կարող վերահսկել տաքսիստին և այլն, բայց այստեղ էլ նշեմ, որ նույն եվրոպական երկրներում, ինչպես նաև մեր հարևան երկրներում բոլոր տուրիստները նույն խնդիր առաջ են կանգնում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել