Արտաքին 3 տարի առաջ - 20:00 03-03-2023

Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ն քայլեր կձեռնարկի՝ գյուլենականների գործունեությունը դադարեցնելու համար

Պաշտոնական Անկարան ակնկալում է, որ Վաշինգթոնը միջոցներ կձեռնարկի՝ երկրի տարածքում Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների գործունեությունը դադարեցնելու համար։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։

Թուրք պաշտոնյան ընդգծել է՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ է սկզբունքային, հետևողական, վճռական և արդյունավետ մոտեցում ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքարում։

Օրեր առաջ էլ Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հայտնել էր՝ Անկարան ակնկալում է, որ Վաշինգթոնը հավատարիմ կմնա Սիրիայի հյուսիսում ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու հարցում։ Նրա խոսքով՝ ոչ ոք չպետք է Թուրքիայից լռություն ակնկալի երկրում և իր սահմաններից դուրս ահաբեկչական սպառնալիքի առկայության դեպքում։

Քալընը հավելել է, որ Թուրքիան չի ընդունում միակողմանի քաղաքականության պարտադրումը, անկախ նրանից, թե ով է դա անում։ Նա նաև նշել է, որ երկիրը հույս ունի զարգացնել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները՝ ելնելով փոխադարձ շահերից։

Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը Թուրքիայում համարվում է ահաբեկչական։ Բացի այդ Գյուլենը և իր կողմնակիցները մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են