Ներքին 3 տարի առաջ - 20:04 03-03-2023

Խնդրահարույց է, որ չենք կարողացել բացահայտել պարեկի՝ հանցագործության հակված լինելը. Դանիել Իոաննիսյան

«Ընդունող հանձնաժողովի մի քանի հազար մարդու հետ հարցազրույց է անցկացրել, և այդտեղից ընտրել է 600-700-ական պարեկների, ովքեր հիմա ծառայություն են իրականացնում Երևան քաղաքում և 6 մարզերում: Ես անձամբ այդ տղայի հետ չեմ շփվել, քանի որ ես եղել եմ մանդատային հանձնաժողովի անդամ»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհրդի նախկին անդամ Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով երեկ Կարբի գյուղում գողության փորձ կատարած պարեկ, կապիտան Ռաֆիկ Հայրապետյանին:

Իոաննիսյանն ասաց, որ գողություն կատարած պարեկը նախկին զինվորական է եղել. «Եկենք՝ արձանագրենք, որ այդ մարդը նախկին զինվորական է: Երկար տարիներ ծառայել է զինված ուժերում, հետո տեղափոխվել է ոստիկանություն: Եվ այո՛, խնդրահարույց է, որ մենք չենք կարողացել այնպես անել, որ հարցազրույցի փուլում բացահայտվեր իր հանցագործության նկատմամբ հակված լինելը: Այո՛, 2000 պարեկներ են ընդունվել, և նրանց մեջ, պարզվում է, որ նաև հանցագործ կա»:

Նրա խոսքով՝ ոստիկանությունը պետք է քայլեր ձեռնարկի նման դեպքերը կանխելու համար. «Եթե հավաքենք կարծիքներն այդ պարեկի մասին, ապա մարդիկ ասում են, որ ոչնչով աչքի չընկնող ծառայող էր, բայց ամեն դեպքում ինձ համար խնդիր է, որ մեր կառուցակարգերով անցել է մի մարդ, ով հակված է գողություն կատարելու: Դա լուրջ խնդիր է, նշանակում է, որ պետք է ոստիկանությունը հասկանա, ՆԳՆ-ն պետք է հասկանա, թե ինչն են փոխում, ինչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի հետագայում նման դեպքերի հավանականությունը պակասեցնեն և կանխեն: Չնայած երբեք բացառված չէ, հազարավոր մարդկանց ես ընդունում, երբեք ապահովագրված չես, որ մեջները չեն լինի նման խնդրահարույց դեպքեր»,-ասաց նա:

Իոաննիսյանի խոսքով՝ մեկ այլ դեպք է եղել ոստիկանության «Արաբկիրի» բաժնում, սակայն ոչ մի լրատվամիջոց դրան չի արձագանքել, իսկ պարեկի գողության դեպքը լայն քննարկման թեմա է դարձել. «Ինձ հետաքրքիր է, օրինակ, դուք լուսաբանե՞լ եք այն դեպքը, որ ոստիկանության «Արաբկիրի» բաժնի ավագ օպեր լիազորը թմրանյութ էր վաճառել և բռնվել էր: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ չեք լուսաբանել, քանի որ այդ դեպքը շատ ավելի խնդրահարույց է: Պատկերացրեք՝ «Արաբկիրի» բաժնի ավագ օպեր լիազորը թմրանյութ էր վաճառում, դրանից երկու ամիս հետո այդ նույն ոստիկանության բաժինը ճանաչվում է տարվա լավագույն բաժին: Այսինքն՝ ոստիկանության ղեկավարությունը խրախուսում է, որ հա, նորմալ է, որ ավագ օպեր լիազորը թմրանյութ է վաճառում: Այդ դեպքը չեք լուսաբանում, բայց պարեկի դեպքին անդրադառնում եք: Իհարկե, ճիշտ եք անում, բայց ինձ համար հարցեր են առաջանում, թե ինչու մյուս դեպքերին չեք անդրադառնում»:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը