Արտաքին 3 տարի առաջ - 16:20 03-03-2023

Չինաստանը դեմ է, որ ԱՄՆ-ն Թայվանին սպառազինություն վաճառի. Չինաստանի ՊՆ

Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Կեֆեյը հայտարարել է՝ Պեկինը վճռականորեն դեմ է, որ ԱՄՆ-ն Թայվանին զենք վաճառի։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Կեֆեյն ասել է, որ Թայվանին զենքի վաճառքը Չինաստանը գնահատում է որպես «մեկ Չինաստան» սկզբունքի լուրջ խախտում և այս հարցում իր դժգոհությունն է փոխացել Վաշինգթոնին։

«Չինաստանը վճռականորեն դեմ է, որ ԱՄՆ-ը Թայվանին սպառազինություններ վաճառի։ ԱՄՆ-ի գործողությունները կոպիտ միջամտություն են Չինաստանի ներքին գործերին, լրջորեն խախտում են «մեկ Չինաստան» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ հայտարարությունները, լուրջ վնաս են հասցնում Չինաստանի ինքնիշխանությանն ու անվտանգության շահերին, ինչպես նաև խաղաղության ու կայունության լուրջ սպառնալիք են ստեղծում Թայվանի նեղուցում»,- ասել է նա։

Թան Կեֆեյն ընդգծել է, որ Պեկինը Վաշինգտոնից պահանջում է դադարեցնել ռազմական կապերը Թայվանի հետ, չմիջամտել իրավիճակին և Թայվանի նեղուցում լարվածություն չհրահրել։

«Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակը միշտ պատրաստ է հակահարված տալ բոլոր սադրանքներին և արտաքին ուժերի միջամտությանը ցանկացած ժամանակ, պաշտպանել ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում