Սպորտ 3 տարի առաջ - 21:35 02-03-2023

Բռնցքամարտի հզորագույն շոու Երևանում․ Գասիև - Բալոգուն

Մարտի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում բռնցքամարտի երեկո է կայանալու։

Երեկոյի ընթացքում միմյանց դեմ են մենամարտելու հայ բռնցքամարտիկներ Ղուկաս Ղուկասյանը և Հայրիկ Նազարյանը։

Բռնցքամարտի երեկոյի զարդը լինելու է ամերիկացի Մայքլ Բալոգունի և ռուս Մուրատ Գասիևի միջև մենամարտը։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը ծանրքաշային կարգում WBA Asia վարկածով Ասիայի, իսկ EBP վարկածով՝ Եվրասիայի գործող չեմպիոնն է։ Ի դեպ, օրերս նա Հայաստանի քաղաքացիություն է ստացել։

Հայ բռնցքամարտիկներից մենամարտելու են նաև Սամվել Ապրեյանը և Արման Գալստյանը։

Այսօր՝ մարտի 2-ին, կայացել է մարզիկների կշռման արարողությունը, ինչպես նաև հայացքների մենամարտը։

Բռնցքամարտի երեկոյի սկիզբը լինելու է ժամը 21։00-ին։