Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 19:51 02-03-2023

Նրան է պատկանում հայկական քառաձայն երգեցողության հիմնադրման պատիվը․ կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան օրն է

Քրիստափոր Կարա-Մուրզան հայոց միջավայրում արմատավորեց բազմաձայն երգեցողությունը։ Նա մեզանում քառաձայն երգեցողության հիմնադիրն է։

Այսօր հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական գործիչ, մանկավարժ, երաժիշտ-քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան օրն է։

Նրա ջանքերով ժողովրդական երգի մշակումը դարի վերջին տասնամյակում առանձին նշանակություն ձեռք բերեց։ Նա այն նվիրյալներից մեկն էր, որ հավաքում էր հայ երգի պատառիկները, մաքրում արևելյան ավելորդ ազդեցություններից, դարձնում բյուրեղյա, մաքրամաքուր արվեստ։

Երաժշտական իր ունակությունները Կարա-Մուրզան ժառանգել էր մորից։ Մայրը լավ ձայն ուներ, նաև կիթառ էր նվագում։ Մայրական քաղցրիկ օրորները դեռ մանկուց տպավորվել էին ընտանիքի ավագ որդու՝ Քրիստափորի հիշողության մեջ։

Քրիստափորի հայրը դեմ էր, որ նա երաժշտագետի կրթություն ստանա։ Նա ցանկանում էր, որ իր որդին հոգևորական դառնա, սակայն որդու դիմադրությունը ստիպեց, որ հայրը հետ կագնի այս մտքից, սակայն Կարա-Մուրզան չստացավ բաղձալի կրթությունը՝ դառնալով հաշվապահ։



Հոր առևտրական գործերի հաշիվները վարող երիտասարդը հաշվապահական մատյանների հետ իր սեղանի դարակներում երաժշտական տետրեր էր պահում։ Այս պատճառով մի անգամ նյութական մեծ կորուտներ են կրել։ Այսպիսով ավարտվում է Քրիստափոր Կարա-Մուրզայի հաշվապահական գործունեությունը։

Մեծ ապագան առջևում էր։ Ժամանակակիցների բնորոշմամբ՝ Կարա-Մուրզան ասես շրջիկ դպրոց լիներ։ Յուրաքանչյուր քաղաքում և գյուղում Կարա-Մուրզան կազմակերպում էր քառաձայն երգչախումբ, պատրաստում խմբավարներ։ Նա գործը կազմակերպում էր այնպես, որ երգչախումբը իր հեռանալուց հետո շարունակի գոյատևել։ Կարա-Մուրզան մեծահարուստ ընտանիքներից հանգանակություն էր հավաքում, որպեսզի թոշակակով ապահովեր առավել ընդունակ երիտասարդներին՝ սովորելու համար ռուսական ու եվրոպական կոնսերվատորիաներում և ստանալու մասնագիտական կրթություն։

Կարա-Մուրզան նաև հայոց լեզվի տարածողն ու պաշտպանն էր։ Նա կարևորում էր ինչպես երաժշտության, այնպես էլ լեզվի մաքրությունը՝ զերծ ամեն տեսակ ավելորդություններից։

Նա է ստեղծել ներկայիս ժողովրդական երգի ու պարի անսամբլների նախատիպը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան