Հանդիպել եմ ֆրանսիական ընկերության հետ, համոզել եմ օպերտոր դառնան․ Արագածի լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի
copy image url

Հանդիպել եմ ֆրանսիական ընկերության հետ, համոզել եմ օպերտոր դառնան․ Արագածի լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:13 02-03-2023
Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի։ Այսօր Կառավարության հերթական նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հավելելով, որ ներդրումային ծրագրի տարածքը 4400 հա է և ընդգրկելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերը։

«Նախագծով 4 400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներով: Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի համալիրն ունենա ջրի հասանելիություն: Նաև կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղային գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն: Կառուցվելու է 25 260 քմ ճանապարհ և 104 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր արժեքը կազմել է 190 մլն դոլար»,-ասաց Քերոբյանը՝ ընդգծելով, որ հանդիպում է ունեցել ֆրանսիական ըներության հետ, համոզել է որպեսզի իրենք օպերատոր դառնան:

Նախարարը նաև հավելեց, որ կառավարությունը համաձայնություն է տալու տարածքի ուղղակի վաճառք Ապարան համայնքին, բայց համայնքն ինքն է որոշելու հողատարածքի վերաբերյալ որոշումը: «Մենք գերակա շահի մասին որոշում ենք կայացնելու 113 հա տարածքի վերաբերյալ և 3643 հա տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրի համաձայնություն ենք տալու»,-ասաց Քերոբյանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ նման մեծածավալ ներդրումի դեպքում ամենամեծ ռիսկը ժամկետներն են։ Փոխվարչապետը հայտնեց, որ սահմանել ենք որոշակի պատասխանատվության միջոցներ՝ այդ թվում տուգանքներ․ «7-րդ տարվա ավարտին պետք է կառուցված լինեն այն 300 տները, որոնք էկո-գյուղատնտեսական տնտեսություններ են, ջրամբարը, ամբողջ լեռնադահուկային համալիրն ու հյուրանոցները: Եթե 7-րդ տարվա ավարտին ծրագիրն իր բոլոր 4 բաղադրիչնեով չարձանագրվի որպես կայացած, ապա ներդրողը կամ պետք է հրաժարվի այն տարածքների վարձակալման իրավունքից, կամ պետք է պատրաստ լինի տարեկան վճարել 500 մլն դրամ, որպեսզի շարունակի պահպանել իր վարձակալության իրավունքները այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտել խոստացված ներդրումները»։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ Խաչատրյանի ներկայացրած մեխանիզմը շատ կարևոր է, քանի որ ներդրումային նման ծրագրեր շատ են եղել, որոնք մինչ օրս իրականության չեն դարձել հենց նման մեխանիզմների բացակայության պատճառով։

Մանրամանսրեը՝ տեսանյութում․



Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր