Ներքին 3 տարի առաջ - 10:59 02-03-2023

Հայկական տրագիկոմեդիա․ ինչպես մեքսիկացիները գողացան մեքենան, տատիկի դին և փաստաթղթերը

Հայաստանին սպառնացող անվտանգային սպառնալիքների պատճառով վերջին տարիներին արտագաղթը աճել է։ Եվ շատերի համար երազանքների երկիր՝ ԱՄՆ գնալու «ամենահեշտ ու կարճ» ճանապարհը Մեքսիկայով անօրինական սահմանահատումն է՝ ոտքով ամայի ու վտանգավոր տարածություններ անցնելու և ամերիկյան արդարադատությանը հանձնվելու միջոցով։

Եվ ահա, վերջերս ևս մի ընտանիք որոշում է այս եղանակով մեկնել է ԱՄՆ։ Որպեսզի ամերիկյան ճամբարներում երկար չմնան, որոշում են մեծահասակ տատիկին էլ վերցնել իրենց հետ․ մանկահասակ երեխաների, մեծահասակների հետ մեկնելու դեպքում ճամբարներում և պայմաններն են ավելի լավը, և ընթացակարգերը՝ համեմատաբար թեթև։

Մեքսիկա մտնելուց հետո, սակայն, մեծահասակ կինը մահանում է։ Ընտանիքը խուճապահար է լինում, սակայն որոշում է չհրաժարվել նպատակից, շարունակում են ճանապարհը՝ իրենց հետ տանելով նաև տատիկի դին, որպեսզի անցնեն ԱՄՆ-ի սահմանը և հայտնեն, որ այնտեղ է մահացել։

Բենզալցակայանում, որտեղ ընտանիքը իջնում է սնվելու և սրճելու, մեքսիկացիները գողանում են նրանց մեքենան, իսկ մեքենայի մեջ՝ տատիկի դին, փաստաթղթերը և այլ անհրաժեշտ իրեր։

Ընտանիքը այդպես էլ չի հասնում ԱՄՆ, այժմ նրանք Մեքսիկայում են՝ առանց փաստաթղթերի և սիրելի տատիկի, և ամենակարևորը՝ Արարատ Միրզոյանի ղեկավարած գերատեսչության հույսին։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում