Ներքին 3 տարի առաջ - 21:13 01-03-2023

Ադրբեջանը կրակել է Արցախի Մարտունու շրջանում գյուղաշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. տուժածներ չկան

Ադրբեջանը փետրվարի 28-ին և մարտի 1-ին կրակահերթեր է արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանը, Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև այսօր։

Մարտի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում, Բերդաշեն համայնքի 59-ամյա Ս. Վարդանյանը, «Դավալա» կոչվող տեղամասում, իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ, որն էլ պատճառ է հանդիսացել գյուղատնտեսական աշխատանքների դադարեցման:

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի