Ներքին 3 տարի առաջ - 22:30 27-02-2023

Պարեկներն անցած շաբաթ Երևանում հայտնաբերել են 5 565, իսկ 6 մարզերում՝ 6 477 խախտում

ՀՀ մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները փետրվարի 20-ից 27-ը հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5565 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 140 մեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 202, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 286 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 127, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 3, չամրակապված վարելու՝ 117, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 247, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 494 իրավախախտումներ։ 257 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 508-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 130-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 86 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6477 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 285 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 135, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 406 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 80, չամրակապված վարելու՝ 996, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 140 իրավախախտումներ։ 325 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1559-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 69-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 55 անձ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը