Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:15 27-02-2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Բաքու

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Minval.az լրատվական գործակալությունը, Լավրովի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել էր, որ փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովի այցը համընկնում է 2022 թվականի փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ամենաբարձր մակարդակով ստորագրման առաջին տարեդարձի հետ, ինչը կարևոր իրադարձություն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։

Սպասվում է, որ Լավրովին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նախատեսվում են նաև նրա բանակցություններն այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը համակողմանի կքննարկեն երկկողմ համագործակցության ներկայիս վիճակն ու հեռանկարները, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ ասպեկտների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։

Բացի այդ Լավրովը Բաքվում կմասնակցի նաև «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները 21-րդ դարում. ռազմավարական գործընկերություն տարածաշրջանային անվտանգության համատեքստում» թեմայով համաժողովին։ Այս միջոցառումը կանցկացվի ռուս-ադրբեջանական փորձագիտական ​​խորհրդի երրորդ նիստի շրջանակներում և նվիրված կլինի երկու երկրների հարաբերությունները դաշնակցային մակարդակի հասցնելու վերաբերյալ համաձայնագրի տարեդարձին։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից երկու օր առաջ՝ 2022 թվականի փետրվարի 22-ին, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը դաշնակցային համագործակցության հուշագիր են ստորագրել, որով երկկողմ հարաբերությունները բարձրացվել են որակական նոր մակարդակի։


Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան