Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:20 27-02-2023

Յուրաքանչյուր ավերված տան փոխարեն նորը կկառուցվի. Էրդողանը բնակիչներին խոստանում է անհրաժեշտ օգնություն տրամադրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր այցելել է Ադըյամանի նահանգ, որը փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով լուրջ վնասներ է կրել։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այցի ընթացքում Թուրքիայի նախագահին ուղեկցում է վերջինիս կոալիցիոն գործընկեր, գորշ գայլերի քաղաքական թևի՝ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին։

Հաղորդվում է, որ Էրդողանը նահանգի վարչական կենտրոն Ադըյաման քաղաքում ծանոթանում է երկրաշարժի հետևանքով առկա իրավիճակին։ Ավելի ուշ վերջինս կմեկնի նաև համանուն նահանգի Գյոլբաշի շրջան։

Ադըյամանում կայացած ճեպազրույցի ժամանակ Էրդողանի խոստացել է, որ պետությունը երկրաշարժից տուժած նահանգների բնակիչներին անհրաժեշտ օգնություն կտրամադրի։ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ երկու ավերիչ երկրաշարժերից հետո երկրում ավելի թույլ ուժգնությամբ ավելի քան 10 հազար ցնցում է գրանցվել։ Նրա խոսքով՝ երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը եղել է Մարաշի նահանգում, մահացել է 44.374 մարդ, իսկ բուժօգնություն է տրամադրվել 115 հազար բնակչի։

Բացի այդ Էրդողանը հայտնել է, որ աղետի գոտում ավերվել կամ լրջորեն վնասվել է ավելի քան 185 հազար շենք։

Էրդողանը նշել է նաև, որ աղետի գոտում ավարտվել են 309 հազար բնակելի շենքերի կառուցման նախապատրաստական ​​աշխատանքները։ Նա հիշեցրել է, որ երկրաշարժից հետո Ադըյամանից 62500 մարդ տարհանվել է, որոնց կեսը տեղափոխվել է Ստամբուլ։

Թուրքիայի առաջնորդը վստահեցրել է, որ անմիջապես Ադըյամանի նահանգում կբավարարվեն շուրջ 70 հազար քաղաքացիների կարիքները, ովքեր բնակարան վարձակալելու հարցով դիմել են պետությանը, կամ տեղավորվել են կոնտեյներային տներում։ Նա միևնույն ժամանակ հորդորել է բնակիչներին չլքել իրենց քաղաքները։

«Յուրաքանչյուր ավերված տան փոխարեն նորը կկառուցվի՝ անվտանգ և ժամանակակից։ Աղետի գոտու վերականգնման ընթացքում կարգելենք բարձրահարկ շենքերի կառուցումը»,- ասել է նա։

Էրդողանը նաև խոստացել է ավելին անել՝ մեկ տարվա ընթացքում ավերիչ երկրաշարժերի հետևանքները վերացնելու համար։



Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են