Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:11 27-02-2023

Ախր անգիր արած սխալ բան եք ասում․ քաղաքապետը՝ վարչության պետին

101 հիդրանտի նախագծանախահաշվարկային նախագծերն ուղարկվել են փորձաքննության, որն այսօր անգործության փուլում է, որը կավարտվի 7-8 օրվա ընթացքում։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետարանի Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Արկադի Թեմուրյանը:

Քաղաքապետը հետաքրքրվեց՝ ի՞նչն է անգործության փուլում:

«Այդպես են զեկուցել շինբարեկարգման վարչությունից»,-պատասխանեց Թեմուրյանը։

Հրաչյա Սարգսյանն արձագանքեց. «Չէ, մեկը մեկի հետ խառնում եք: Շինբարեկարգման վարչությո՛ւն, ենթադրում եմ՝ փորձաքննության մրցույթը հայտարարված է, դեռ պայմանագիր չկա կնքված, դրա համար այս 101 հիդրանտներում հնարավոր չէ փորձաքննություն անցկացնել: Ճի՞շտ եմ հասկանում»:

Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը հաստատեց քաղաքապետի խոսքերը:

Արկադի Թեմուրյանն էլ հայտնեց, որ իրեն այդպես են փոխանցել:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց․ «Էդ ինչը որ ասել են, փորձեք բովանդակությունը հասկանալ, ախր անգիր արած ասում եք ու սխալ բան եք ասում»։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ