Սպորտ Ներքին 3 տարի առաջ - 00:07 27-02-2023

Ազգային հավաքականի հանդերձանքը «տռենեռովոչնի» չէ

Հայաստանի Հանրապետության վարչապետի կինը լուսանկարներ է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ձմեռային հանդերձանքով է՝ մասնավորապես Macron ապրանքանիշի ձմեռային բաճկոնով։

Սովորաբար, ֆուտբոլային ակումբները աշխատակիցներին հանդերձանք տալու ժամանակ զգուշացնում են, որ այն առօրյայում չհագնեն, չլինեն այն լուսանկարներում, որը կարող է բացասաբար ազդել ակումբի հեղինակության վրա։ Մասնավորապես, հարկ է զգուշացնել, որ հանդերձանքով չի կարելի կարկանդակ ուտել և լուսանկարվել, ամբողջական եգիպտացորեն ուտել և լուսանկարվել․․․

Երկրի վարչապետը այս լուսանկարներով պարզապես արժեզրկում է Հայաստանի ազգային հավաքականը։

Տարբեր երկրների ղեկավարները իրենց նվիրած ազգային հավաքականի մարզահագուստն օգտագործում են սրբորեն և չեն կրում այսպիսի դեպքերում։ Ցավալիորեն, Հայաստանի ազգային հավաքականի մարզահագուստը շատերը և այդ թվում նաև վարչապետն ընկալում են որպես «տռենեռովոչնի», որը կարելի է հագնել առօրյա գործերի ժամանակ։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել