Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 26-02-2023

Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման ծրագրերը մեզ համար առաջնահերթություն են. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների վերակառուցման ծրագրերն իրենց համար առաջնահերթ ոլորտներից են։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Բաքվում Զարգացման իսլամական բանկի խմբի նախագահ Մոհամմադ Սուլեյման Ալ-Ջասիրիի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Ալիևն ընդգծել է, որ Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքը, թվային փոխակերպումը և վերականգնվող էներգիայի ոլորտները նույնպես կարևոր տեղ են զբաղեցնում Ադրբեջանի տնտեսական զարգացման մեջ։ Նրա խոսքով՝ իրականացվող ծրագրերում ներգրավված են և կներգրավվեն մեծ թվով գործընկերներ ու ներդրողներ։

Վերջինս հավելել է, որ Ադրբեջնի հաջող աշխարհագրական դիրքը, բարենպաստ գործարար միջավայրը և հարուստ տնտեսական ներուժը լավ հիմք են ստեղծում հետագա համագործակցության և զարգացման գործընթացների համար։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով երկրում ստեղծվել են նոր տնտեսական շրջաններ, որոնց համաձայն Արցախի Հանրապետության տարածքը ընդգրկվել է այսպես կոչված Արևելյան Զանգեզուրի (Քարվաճառ, Քաշաթաղ և Ջրական) և Ղարաբաղի (Շուշի, Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի, Մարտակերտ, Ակնա, Վարանդա) տնտեսական շրջանների կազմում։ Ալիևն այսպիսով փորձում է լեգիտիմացնել Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան և իր ռազմական ագրեսիան։





Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են