Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:00 26-02-2023

Եթե Լաչինի ճանապարհին անցակետեր ստեղծվեն, ապա բոլորը կտեսնեն, որ տեղաշարժն իրականացվում է եռակողմ հայտարարության պահանջներին համապատասխան. Բայրամովը՝ Միրզոյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ եթե Լաչինի ճանապարհին անցակետեր ստեղծվեն, ապա բոլորը կտեսնեն, որ ճանապարհով տեղաշարժը տեղի է ունենում եռակողմ հայտարարության պահանջներին համապատասխան։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Բայրամովն ասել է՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից անցակետ կառուցելու ադրբեջանական առաջրկի մերժումը։

Բայրամովը շեշտել է, որ այդ պարագայում Լաչինի միջանցքում ամբողջ լարվածությունը կվերանա։ Նրա խոսքով՝ աշխատանքային քննարկումների ընթացքում Ադրբեջանի բազմաթիվ միջազգային գործընկերներ այս առաջարկը գնահատել են որպես առողջ և կառուցողական։

Նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը Մյունխենում այս առաջարկին չի արձագանքել, իսկ երկու օր անց Հայաստանի արտգործնախարարը հայտարարություն տարածեց, որ այս առաջարկն անընդունելի է։ Բայրամովն իր խոսքում մեղադրել է, թե, իբր, Հայաստանը շահագրգռված է, որ Լաչինի միջանցքում խախտման դեպքերը շարունակվեն։

«Մեզ համար դա մի քանի ցուցանիշ ունի։ Առաջինն այն է, որ Հայաստանը շահագրգռված է Լաչինի ճանապարհին խախտման դեպքերի շարունակմամբ։ Սա պետք է հարց առաջացնի բոլորի համար։ Երկրորդ կետն այն է, որ Հայաստանի մոտեցումներում մեծ հակասություններ կան։ Հակասությունն այն է, որ Հայաստանը ցանկանում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դա (նկատի ունի միջանցքի շրջափակումը-խմբ) օրակարգ բերելով բոլոր միջազգային հարթակներում։ Մյուս կողմից, երբ Հայաստանին առաջարկվում է կառուցողական երկխոսություն, Հայաստանը անհիմն կերպով խուսափում է դրանից»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում առաջարկել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանի միջև անցկետեր ստեղծվել։ Արարատ Միրզոյանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի առաջարկին՝ հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու արտացոլված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում, միջանցքի կարգավորումների վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան

Ձեզ գուցե հետաքրքրի