Արտաքին 3 տարի առաջ - 15:00 26-02-2023

Վստահ եմ, որ մենք կշարունակենք համատեղ փոխշահավետ նախագծեր իրականացնել. Պուտինը՝ Էրդողանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Պուտինը շնորհավորել է Էրդողանին՝ վերջինիս ծննդյան օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի նախագահն կարևորել է Էրդողանի մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում։

Բացի այդ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն անդրադարձել են ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգի որոշ արդիական հարցերի։

Պուտինը միևնույն ժամանակ շնորհավորական հեռագիր է հղել Էրդողանին։ Հեռագրում Ռուսաստանի առաջնորդը շեշտել է, որ Թուրքիայի նախագահը բարձր հեղինակություն է վայելում իր քաղաքացիների շրջանում, ինչպես նաև արտասահմանում։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիայում ստեղծված կրիտիկական իրավիճակում, երբ երկիրը հաղթահարում է ավերիչ երկրաշարժերի ողբերգական հետևանքները, դրսևորվում են Էրդողանի՝ որպես պետական գործչի և մարդու լավագույն որակները, համարձակությունը, կշռադատված եւ անհրաժեշտ որոշումներ կայացնելու կարողությունը։

«Ռուսաստանում բարձր են գնահատում ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ կառուցողական համագործակցության ամրապնդման գործում։ Վստահ եմ, որ մենք այսուհետ ևս կշարունակենք իրականացնել փոխշահավետ համատեղ նախագծեր, կշարունակենք տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգի կարեւոր խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերի համակարգումը»,- նշել է Պուտինը։

Վերջինս միևնույն ժամանակ Էրդողանին մաղթել է բարեկամ, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից