Ներքին 3 տարի առաջ - 12:02 25-02-2023

Ձեր տրիումֆը իրականությամբ կտրեմ․ Հաագայի դատարանի որոշումը, ցավոք, ոչինչ չի փոխի

Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը:

Դատարանը եզրակացրել է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ:

Այս որոշումը մեծ ոգեւորություն է առաջացրել Հայաստանում, հաղթանակներ են տոնում, հպարտանում իշխանության աշխատանքով, շնորհավորանքներ հղում միմյանց եւ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին։

Իսկ միջազգային իրավունքի մասնագետները լռում են՝ շատ լավ հասկանալով այս որոշման «անհետեւանք» հետեւանքները եւ չցանկանալով փչացնել հանրության «տրիումֆը»։

Իրականում երեկվանից բոլորին հուզում է այն հարցը, թե ինչ լծակ ունի Հաագայի դատարանը ստիպելու Ադրբեջանին բացելու ճանապարհը, իրականում որեւէ լծակ գոյություն չունի, լծակը կարող է լինել ՄԱԿ ԱԽ որոշումների տեսքով, որը բնականաբար չի լինի, քանի որ ԱԽ մշտական անդամները նման որոշման կողմ չեն արտահայտվի։

Երկրորդ՝ որոշման մեջ նշված է՝ «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները», իսկ Ադրբեջանը երբեք չի ընդունել, որ ինքն է ճանապարհը փակել կամ որ ճանապարհը փակ է։

Ոգեւորությունը, ցավոք, անտեղի է, այլ հարց է՝ դատարանը անդրադառնար «էկոակտիվիտսների» ցույցերին՝ պարտավորեցնելով ցույցեր չկազմակերպել եւ չփակել Լաչինի միջանցքը, քանի որ ծանրակշիռ փաստարկներ եւ ապացույցներ կան, որ նրանք բնապահպաններ չեն ու որեւէ բնապահպանական խնդիր չեն լուծում։ Սակայն երբ դատարանը չի անդրադառնում այս հարցին, ավելին՝ բավարար չի համարում Հայաստանի ներկայացրած ապացույցները, որ հենց Ադրբեջանն է Արցախում գազամատակարարման դադարեցման մեղավորը, ապա առանձնակի հաղթանակ տոնելու եւ ոգեւորության հիմքեր չկան։

Ինչպես երեւում է՝ որոշումից հետո էլ Ադրբեջանը չի պատրաստվում բացել Լաչինի միջանցքը եւ որեւէ պետություն կամ միջազգային հանրություն, միջազգային իրավունքի նորմեր անկարող են կամ չեն ցանկանում նրան ստիպել դա անել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում