Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:21 25-02-2023

Փաշինյանը կասկածում է, որ արտահոսքը եղել է իշխանության ներսից. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրին առնչվող փաստաթղթի՝ Արմեն Աշոտյանի կողմից հրապարակայնացնելը բուռն քննարկումների առարկա է դարձել հատկապես իշխանական ու մերձիշխանական շրջանակներում: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, այս գաղտնազերծումը սարսափելի նյարդայնացրել է Նիկոլ Փաշինյանին, ու չնայած Աշոտյանն ակնարկում է, որ փաստաթուղթն իրեն է փոխանցվել Բրյուսելից, այդուամենայնիվ, Փաշինյանը կասկածում է, որ արտահոսքը եղել է իշխանության ներսից:

Հասկանալի է, որ թե՛ ԱԳՆ-ում, թե՛ պետական կառույցներում դեռևս կան մարդիկ, որոնց համար ազգային խնդիրները գերակա են, և Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներքին քննություն անցկացնել՝ պարզելու, թե ով կամ ովքեր կարող էին ինֆորմացիոն նման արտահոսք կազմակերպել: Զուգահեռաբար, մեր տեղեկություններով, հանձնարարվել է՝ Աշոտյանին, այսպես ասած, մեկուսացնելու միջոցներ կիրառել:

Այնպես որ, չի բացառվում, որ նշյալ փաստաթղթի հրապարակայնացումը համբերության բաժակի վերջին կաթիլը լինի ու դառնա նրան քաղաքական ասպարեզից չեզոքացնելու՝ ուժայիններին տրված հրահանգը լիովին կյանքի կոչելու առիթ: Ի դեպ, ուշագրավ է, որ իշխանությունները այս օրերին հերքեցին, որ այդ փաստաթղթի շուրջ բանակցություններ վարվել են, սակայն որևէ հերքում չեղավ այն մասին, որ նման փաստաթուղթ գոյություն ունի և այն դրվել է Փաշինյանի սեղանին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
18:00 «Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ. թարմացված
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
17:30 Էդ 3-ին հասցեական ջախջախելու եմ. այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել. Փաշինյան
19:01 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:40 Ընտրությունները կեղծվել են ու հրապարակները դատարկ ե՞ն. ընդդիմության լիդերները տանը վեր ընկած քյաբաբ ե՞ն ուտում. Փաշինյան
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
18:54 Մինչ խունտայի առաջնորդը գրեթե ամեն օր ճամարտակում է, ընդդիմության առաջին դեմքերը, կարծես, լռության ուխտ են տվել. Այվազյան

Ձեզ գուցե հետաքրքրի