Ներքին 3 տարի առաջ - 17:59 24-02-2023

Ձախ ձեռքից վիրավոր Արսենը պատերազմի դաշտից հանել է երեք վիրավոր ընկերներին․ մայրը վշտին չի դիմանում

Զինակից ընկերները նրան՝ Զարզանդ էին ասում։ Իրականում Արսեն Աբրոյանը համեստ և բարի տղա էր։ «Փոքր ժամանակ շատ աշխույժ էր, բայց ամեն բան միշտ մտածելով էր անում։ Հետո եկավ մի տարիք, որ ոչ մի սխալ բան հնարավոր չէր գտնել էդ երեխի արածների մեջ։ Ծնողասեր էր, հարգանքով, իր ընկերներն ու հրամանատարական կազմը կվկայեն, որ որպես ծնող ոչ մի բան չեմ չափազանցնում։ Եթե նվիրվում էր, ուրեմն անձնուրաց»,- Oragir․News-ի հետ զրույցում պատմեց մայրը՝ Անժելա Աբրոյանը։



2019 թվականի հունվարի 17-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Ագարակում։ Եղել է բարեխիղճ, կարգապահ զինվոր, տիրապետել է 5 տեսակ զենքի։ Սիսիանի զորավարժության ժամանակ Արսենը առաջին տեղ է ընկել կրակային պատրաստվածության մրցաշարում, եղել է նռնակաձիգ, գնդացրորդ։ «Բարձրահասակ էր Արսենս, թիկնեղ, սիրուն աչքեր ուներ»,- ասում է մայրը և հուզվում։ Դժվարանում է որդու մասին խոսել անցյալով։ Անիծում է պատերազմ հրահրողներին, որովհետև սիրտը չի ապաքինվում։



Անժելա և Ռուբիկ Աբրոյանների կրտսեր զավակն էր Արսենը։ Ավագ եղբայրը՝ Կարենը ու քույրը՝ Կարինեն շատ են Կարոտում Արսենին։ «Արսենը ավելի շատ գործի մարդ էր, խոսել չէր սիրում։ Իրեն հնարավորություն էր տրվել հոկտեմբերի 9-ին զորամաս վերադառնալու, բայց նա կամավորության սկզբունքով միացել է հրամանատար Արթուր Ճաղարյանին»,- մանրամասնում է Անժելա Աբրոյանը։

Արսենը ողջ պատերազմի ընթացքում մարտնչել է, նաև նշանառու է եղել։ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում Արսենի մասին բոլորը հպարտությամբ են խոսում։ Հրամանատար Արթուր Ճաղարյանը Արսեն Աբրոյանին համեմատել է մրջյունի հետ ասելով, որ միայն մրջյունն է իր կրկնակի քաշը կարողանում տանել։

Հոկտեմբերի 3-ին Արսեն Աբրոյանին տեղափոխել են Ջրական, մասնակցել է թեժ մարտերի, խոցել է 3 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա։ Իննը զինակից ընկերներով մարտի դաշտում մնացել են գիտակցաբար, ամբողջ գիշեր թեժ մարտեր են տվել։ Արսենի ձախ ձեռքը վիրավորվում է, աջ ձեռքով նա կռվի դաշտից հանում է երեք վիրավոր ընկերներին և միայնակ դուրս է գալիս թշնամու դեմ՝ մարդկային կորուստներ պատճառելով։



Ասում են․ «Մի փամփուշտ չի վրիպել»։ Արսենը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից հոկտեմբերի 10-ի լուսադեմին, մնացել էր զորացրվելուն ընդամենը 92 օր։
Հուղարկավորված է Վարդենիկ գյուղում։ Ամեն անգամ նոր զոհի մասին լսելիս Տիկին Անժելան ցավ է ապրում և սարսափում․ «Այս ամենի վերջը երբ է գալու»,- ասում է։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media