Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 17:02 24-02-2023

Երևանը պնդում է՝ անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի շրջափակմանը, մինչդեռ Մոսկվան այդ մասին ոչինչ չի հայտնում. հայկական և ռուսական հայտարարությունները կրկին տարբերվում են

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հատկանշական է, որ հերթական անգամ հեռախոսազրույցի վերաբերյալ Հայաստանի կառավարության և Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունների տարածած հայտարարությունները տարբերվում են միմյանցից։

Մասնավորապես հայկական կողմի հայտարարության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը:

Ռուսական կողմի հայտարարությունում որևէ խոսք անգամ չկա Լաչինի միջանցքի շրջափակմանը, կամ առհասրակ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Կրեմլի հայտարարության համաձայն՝ Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Այս հարցի շուրջ շփումները տարբեր մակարդակներով կշարունակվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ պաշտոնական Մոսկվան հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի տեղեկացրել է փետրվարի 18-ին Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման, ինչպես նաև օտարերկրյա գործընկերների հետ իր մյուս զրույցների մասին, մինչդեռ Երևանի հայտարարության մեջ այս մասին ոչինչ մի նշվում։

Հայկական կողմի հայտարարության համաձայն՝ Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգային այլ հարցերի շուրջ, ինչի մասին ռուսական կողմի հայտարարությունում ոչինչ չի նշվում։

Բացի այդ ռուսական կողմը շեշտում է, որ հեռախոսազրույցը կայացել է Փաշինյանի նախաձեռնությամբ, սակայն հայկական կողմն այդ մասին ոչինչ չի հայտում։

Իսկ միակ տեղեկությունը, որն առկա է երկու հայտարարություններում այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են եռակողմ մակարդակով ստորագրված հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցերը։




Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի