Ներքին 3 տարի առաջ - 18:21 23-02-2023

ԱՆ-ում քննարկվել են ապաստան հայցողների, փախստականների իրավունքների ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր

Արդարադատության նախարարության միջազգային իրավական վարչության պետ Անահիտ Աբրահամյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն ընդունել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի անդամներին։

Նրանց կազմում են եղել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ծրագրերի բաժնի ղեկավար Էլեն Հովհաննիսյանը, փախստականների պաշտպանության հարցերով ավագ պատասխանատու Մարինե Անտոնյանը, արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Արամազդ Ղալամքարյանը։

Հանդիպմանը քննարկվել են ապաստան հայցողների, փախստականների իրավական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող հարցերը։

Անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է հատուկ ուշադրության արժանացնել փախստականներին վերաբերող հարցերը։

Քննարկման ընթացքում նախանշվել է համագործակցության տեսլականը, պայամանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատել իրավական փոխօգնության ոլորտում, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ իրականացնել ուսումնական ծրագրեր և դասընթացներ։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մտահոգության ներքո են գտնվում ապաստան հայցողների, փախստականների, Արցախից տեղահանված, փախստականի իրավիճակում գտնվող անձինք, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ համայնքներից ներքին տեղահանվածները, Սիրիայից տեղահանվածները և քաղաքացիություն չունեցող անձինք։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան