Ներքին 3 տարի առաջ - 13:59 23-02-2023

Մեկ բեռնատարում կարող է լինել 20 մարդու բեռ. հնարավոր կլինի այդ բոլորի համար մեկ հայտարարագիր լրացնել

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշում կայացրեց, որը միտված է առևտրի մաքսազերծման ժամկետների կրճատմանը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով, այս նախագծով լուծում են սահմանահատման արագության հարցը. «Հիմա անցակետերում դեպի երկրի ներս տրանսպորտային միջոցները տեղափոխվում են տարանցման հայտարարագրերով, և ստացվում են իրավիճակներ, երբ մեկ բեռնատարի մեջ առկա են 10-15-20 ստացողի բեռ և դրանցից յուրաքանչյուրի համար պետք է լրացնել առանձին տարանցման հայտարարագիր, որը կարող է տևել 5-15 րոպե:

Այս փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում լրացնել մեկ տարանցման հայտարարագիր: Եթե 10 հայտարարագրի դեպքում ժամկետը կարող է տևել մինչև 2 ժամ, այս դեպքում կտևի 20-25 րոպե»,- ասաց նա:

Բադասյանը նկատեց, որ ծանրաբեռնվածությունն անցակետերում մեծացել է. «2022 թվականին սպասարկել ենք 240 հազար հայտարարագիր՝ 2021-ի 158 հազարի փոխարեն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Տեսականորեն կարող է մեկ բեռնատարում լինել 20 մարդու բեռ, դա ենթադրում է, որ 20 մարդու համար հերթով պետք է հայտարարագիր լրացնել, յուրաքանչյուրը 15 րոպե: Հիմա ստեղծվում է հնարավորություն, որ այդ բոլոր բեռների համար լրացվի մեկ հայտարարագիր, որի համար կբացվի էլեկտրոնային տարածք և մյուս սեփականատերերը էլեկտրոնային եղանակով կլրացնեն»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում