Մամուլ 3 տարի առաջ - 08:05 23-02-2023

ՊՆ-ն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին ավելի քան 200 մլն դրամի դրամաշնորհ է տվել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախարարությունը «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին խոշոր չափի՝ 215 մլն դրամի, այսինքն՝ մոտ 551 հազար դոլարի դրամաշնորհ է տվել։ Սրանով ՊՈԱԿ-ը պիտի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի տարածքում հետազոտություններ անի՝ տարածքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ, մի մասով էլ չափահաս բնակիչների շրջանում իրազեկում անցկացնի։ Նշենք, որ այս ՊՈԱԿ-ի տնօրենը 2018-ի իշխանափոխության ժամանակ հանրությանը հայտնի դարձած Վաղինակ Սարգսյանն է։

2018-ի իշխանափոխության օրերին նա խաղաղապահների հրամանատարն էր, ով «Ստալիչնի պոլկից» փողոց հանեց մի խումբ խաղաղապահների եւ, ըստ որոշ աղբյուրների, վճռորոշ դեր խաղաց Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցում․ տեսնելով, որ բանակը միանում է միտինգավորներին, վերջինս վերջնականապես որոշեց գրել դիմումը: 2018-ի հունիսի 11-ին, որպես պարգեւատրում՝ Սարգսյանին նշանակեցին ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, սակայն պատերազմի օրերին՝ 2020 թ․ հոկտեմբերի 26-ին, ազատեցին պաշտոնից, բայց՝ սուսուփուս: Պատերազմից հետո լուրեր կային, որ ԱԱԾ-ում քննվող մի գործով Վ․ Սարգսյանը հարցաքննվել է:

Հետագայում նա հայտնվեց այս փափուկ պաշտոնին, որտեղ մեծ պատասխանատվություն ու մեծ ռիսկեր չկան, փոխարենը կան մեծ փողեր։ Մենք 2022-ի տարեվերջին գրել էինք, որ այս ՊՈԱԿ-ում գումարի այնքան ավելցուկ կա, որ անհասկանալի սեմինարներ ու քննարկումներ են անում մարզերում, մեկն էլ կայացել էր Ջրվեժի «Ղարս» ռեստորանում՝ խորովածով-բանով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը