copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:18 23-02-2023

Ադրբեջանն անդադար փորձում է հերքել ԼՂ միավորի գոյությունը․ Էդմոն Մարուքյան

Շուրջ երկու տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցակարգերի վերացման համար, սակայն, հակառակ Ադրբեջանի ջանքերի, այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումը և այդ որոշմամբ, ըստ էության, նաև ավելի ամրացրեց և միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորություններն ու դրանով սահմանված կառուցակարգերը։ Այս մասին իր գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել են և պետք է շարունակեն գործել հետևյալ կառուցակարգերը՝
1. Լեռնային Ղարաբաղ միավորի գոյություն.

Այս մասով՝ Ադրբեջանն անդադար փորձում է հերքել ԼՂ միավորի գոյությունը, իսկ Ադրբեջանի նախագահը միջազգային բոլոր գործընկերներից պահանջում և խնդրում է, որ այլևս չօգտագործեն “Լեռնային Ղարաբաղ” ձևակերպումը։

2. Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը.
Եռակողմ հայտարարության ստորագրումից օրեր անց Ադրբեջանը բազմաթիվ փորձեր է արել այդ իրողությունը վերացնելու ուղղությամբ։

3. Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ.
Եռակողմ հայտարարության ստորագրումից օրեր անց Ադրբեջանի նախաձեռնած բազմաթիվ սադրանքներ ուղղակի հարված են հասցրել ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությանը։

4. Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև Լաչինի միջանցքով գործող անխափան կապի՝ Ադրբեջանի երաշխավորությամբ և ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողությամբ ապահովման պարտավորությունը.
Այս մասով, արդեն շուրջ երկու ամիս Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ կրկին փորձելով քանդել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված՝ Լաչինի միջանցքի ճարտարապետությունը։

5. Ռազմագերիների, պատանդների և անազատության մեջ պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում․
Հայկական կողմն այս մասով իր պարտավորությունները պատշաճ կատարել է, իսկ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին և անազատության մեջ պահվող քաղաքացիական անձանց պահել գերության մեջ։

6. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում.
30-ամյա շրջափակումը վերացնելուն միտված՝ Հայաստանի բոլոր ընդառաջ քայլերը մինչ օրս պատշաճ արձագանքի չեն արժանացել, և Հայաստանն այժմ էլ շարունակում է մնալ անօրինական շրջափակման մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
adv_banner

Ամենից շատ դիտված

13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
17:25 Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա. ի՞նչ է պատմում  ինքնասպան եղած տղայի մայրը
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
23:16 Ժամանակի հետևից վազող ու հետ մնացող Փաշինյանը կպարտվի
00:14 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. shamshyan.com
08:39 Լույս չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում
08:03 Լենա Նազարյանը դատարանի պահանջով ներողություն է խնդրել ու դեռ պետք է տուգանք վճարի Թագուհի Թովմասյանին. Ժողովուրդ
18:01 Էդ ունենք, դրանով ենք սպասարկում․ Աջափնյակի հարկայինում քաղաքացիները ժամերով սպասում են
20:47 Օձի 5 խայթոցից հետո տղամարդը ողջ է մնացել
18:15 ՀՀ-ում լիքը ադրբեջանցիներ են. հարցում՝ բնակեցնելու մասին