Հայաստանի իշխանությունները խոպան էին եկել ու 30 տարի իրավական նորմերով չամրագրեցին Արցախի անկախությունը․ գնդապետ Գ․ Սարգսյան

Ներքին Խոսք Տեսանյութ 2 տարի առաջ - 17:38 22-02-2023
«Արցախի վիճակը շատ ծանր է, արդեն երեք ամիս է դառնում շրջափակված է։ Ցավալի վիճակ է այն պարագայում, երբ Արցախի հարցը հնարավոր է լուծել անկախ Հայաստանի իշխանությունների կամոք, ովքեր իրենց թուլությունից, վախկոտությունից, անկարողությունից դրդված Արցախը կանգնեցրել են «կրակի» առաջ»,- Oragir․News-ի հետ զրույցում հայտարարեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը։

Գնդապետը ասում է, որ իրավիճակը կայունացնելու առաջարկներով հանդես է եկել դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը չի օգտագործել եղած հնարավորությունները, Սերժ Սարգսյանն էլ քայլ չի արել․ «Նիկոլ Փաշինյանը մեծ հնարավորություն ուներ Արցախի հարցը վերջնականապես լուծելու, որ միջազգային հանրությունը ճանաչեր Արցախը՝ չարեց։ 2020 թվականի պատերազմի ժամանակ մեր դեմ ութը երկիր էր դուրս եկել, իրենց ահաբեկիչներով։ Միջազգային հանրությունը այդ օրերին դիտորդի կարգավիճակում էր։

Նիկոլ Փաշինյանը պատերազմի երրորդ օրը կարող էր պահանջել, որ Ազգային ժողովը ճանաչեր Արցախի անկախությունը։ Այդ դեպքում ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը կճանաչեին Արցախի Անկախությունը»։

Գրիշա Սարգսյանը նկատում է՝ Արցախը պետք է պահել․ «Եթե Արցախը անկախ լիներ՝ Արցախն ու Ադրբեջանը գլուխները պատեպատ էին տալու ու որևէ ձևով իրավիճակ չէին փոխի։ Պատերազմից հետո էլ հորդորել եմ, որ ճանաչեն Արցախի անկախությունը։ Նույն Ռուսաստանը բազմիցս մեղադրել է մեզ, որ չենք ճանաչում Արցախի անկախությունը։

Փաշինյանը սեփական քայլ չարեց, հեռաձայնեց Ռուսաստան ու ՌԴ նախագահը վախեցրեց, ասեց` եթե ճանաչեք Արցախի անկախությունը, ապա Թուրքիան երկրորդ ճակատ կբացի»։

Գնդապետի խոսքով՝ վաղ թե ուշ Արցախը կանկախանա։ «30 տարի իշխանությունները խոպան էին եկել ու չկարողացան իրավական նորմերով ամրագրել Արցախի անկախությունը»,- նշում է Գրիշա Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր