Արտաքին 3 տարի առաջ - 15:52 22-02-2023

Թուրքիայում ավելի քան վեց տասնյակ փաստաբան պահանջում է ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ Էրդողանի դեմ գործ հարուցել

Թուրքիայում գործող 61 հայտնի փաստաբաններ հաղորդում են ներկայացրել Անկարայի հանրապետական դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ կապված այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր Ջումհուրիյեթ պարբերականը։

Փաստաբանները նշել են, որ ավերիչ երկրաշարժի զոհերի համար պատասխանատու են Էրդողանը, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, կառավարության մի շարք այլ անդամներ, աղետից տուժած նահանգների նահանգապետները և քաղաքապետները, կառուցապատողները և կապի օպերատորները։

Հայտնի փաստաբաններից բաղկացած խումբը պահանջում է վերոհիշյալ պաշտոնյաների նկատմամբ 11 տարբեր հոդվածներով դատական գործընթաց սկսել։

Փաստաբանները իշխանություններին և կառուցապողներին մեղադրում են «հավանական դիտավորությամբ մեկից ավելի անձանց սպանություն և վիրավորում առաջացնելու», «դիտավորյալ անփութության», «վերահսկիչ պարտականությունների անտեսման», «ծառայողական պարտականությունների չարաշահման», «սպառնալիքի», «վիրավորանքի», «կապի արգելափակման», «աջակցության կամ ծանուցման պարտավորություն չկատարելու», «մրցույթի արդյունքների կեղծման», «կոռուպցիայի», «հանցագործության ապացույցներ ոչնչացնելու, թաքցնելու կամ փոխելու» համար:

Դատախազություն ներկայացված խնդրագրում փաստաբանները հիշեցրել են Էրդողանի հայտնի՝ «Սրանք ճակատագրի պլանում հայտնված բաներ են» հայտարարությունը, որը քաղաքացիների շրջանում դժգոհություններ էր առաջացրել։ «Մինչ ժողովուրդը մեր երկրի առջև ծառացած ցանկացած ցավի ժամանակ ստիպված է կատարել այն պարտականությունները, որոնք պետությունը չի կարող կատարել սեփական անբավարար միջոցներով, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատսպարվում է ֆատալիզմի մեջ»,- ասվում է խնդրագրում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնց հետևանքով մահացածների թիվը հասնում է 42 հազարի։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան