Արտաքին 3 տարի առաջ - 15:25 21-02-2023

Ուկրաինայում արևմուտքն է պատերազմ սկսել, իսկ Ռուսաստանն ուժ է կիրառում այն դադարեցնելու համար. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Ուկրաինայում արևմուտքն է պատերազմ սկսել, իսկ Ռուսաստանն ուժ է կիրառում այն դադարեցնելու համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Պուտինն այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնային ժողովին ուղված իր ուղերձում։

«Ես ուզում եմ կրկնել սա։ Նրանք էին, ովքեր սանձազերծեցին պատերազմը և մենք ուժ կիրառեցինք և կիրառում ենք այն դադարեցնելու համար»,- շեշտել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը շեշտել է, որ Մոսկվան ամեն բան արել է ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն իր թիկունքում «բոլորովին այլ սցենար» էր պատրաստվում։ «Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ, իսկապես հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Մենք համբերատար բանակցեցինք այս բարդ հակամարտությունից դուրս գալու խաղաղ ճանապարհի շուրջ, բայց մեր թիկունքում բոլորովին այլ սցենար էր պատրաստվում»,- ասել է նա։

Վերջինս նշել է, որ Ռուսաստանը չի պատերազմում Ուկրաինայի ժողովրդի հետ, բայց նրանք իրենք են դարձել Կիևի ռեժիմի և նրա արևմտյան տերերի պատանդը։ «Մենք Ուկրաինայի ժողովրդի հետ պատերազմի մեջ չենք, ես արդեն բազմիցս խոսել եմ այս մասին: Նրանք՝ Ուկրաինայի ժողովուրդը, իրենք են դարձել Կիևի ռեժիմի և նրա արևմտյան տերերի պատանդը, որոնք փաստացի օկուպացրել են այս երկիրը քաղաքական, ռազմական, տնտեսական իմաստով»,- շեշտում է Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը նկատում է, որ Դոնբասում խաղաղության ձգտելու արևմտյան երկրների խոստումները վերածվեցին դաժան կեղծիքի և ստի, և այդ երկրները զբաղվեցին դաժանությամբ։ Նրա խոսքով՝ վերջիններս պարզապես խաղացին ժամանակի հետ, զբաղվեցին խաբեությամբ, աչք փակեցին այն վայրագությունների նկատմամբ, որոնք ուկրաինացի նեոնացիստներն իրականացնում էին Դոնբասում։

Պուտինն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը պաշտպանում է իր տունն ու մարդկանց կյանքը, իսկ Արևմուտքի նպատակը անսահմանափակ իշխանությունն է։ Նա նշում է՝ ուկրաինական հակամարտությունը հրահրելու և աճող զոհերի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Արևմուտքը և Կիևի ռեժիմը, որի համար ուկրաինացի ժողովուրդն իրականում օտար է։






Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի