Խոսք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:13 21-02-2023

Խնդիրը երրորդ Հանրապետության սպայական հաղթական ավանդույթները քանդելն է․ սա թուրքական պատվեր է. Շարմազանով

Խաչատուրովների սպայական ընտանիքը ոսկե տառերով է գրել իր անունը Հայոց ազատամարտի պատմության մեջ. այն, ինչն այսօր կատարվում է կապիտուլյանտ Նիկոլի ռեժիմի կողմից ուղիղ Էրդողանի և Ալիևի հրահանգն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք դարեր շարունակ չենք ունեցել բարձր սպայակազմ՝ ընտանեկան ավանդույթներով: Հարյուր տարի առաջ թրքաբոլշևիկները Քեմալ Աթաթուրքի հրամանով գլխատեցին, ձերբակալեցին, կալանավորեցին հայոց բանակի բարձրաստիճան սպայակազմը՝ շուրջ 1600 հոգի, 2018-ից սկսած Նիկոլ Փաշինյանի նեոթրքաբոլշևիկյան ռեժիմը սկզբում հասավ Արցախի հերոսի մերժման, հետո մյուս Արցախի հերոսի կալանավորման, մյուս Արցախի հերոսի գրպանը տուշոնկա գցելով, հետո մյուս Արցախի հերոսներին գործից հանելով, հետո Արցախում Լևոն Մնացակայանի հրաժարականին հասնելով, հետո Արցախի բանակից Օգանովսկուն մեկուսացնելով, պատերազմից հետո Օնիկ Գասպարյանին, Տիրան Խաչատրյանին մեկուսացնելով, հիմա էլ հասել է Սեյրան Օհանյանին և Գրիգորի Խաչատուրովին:

Այստեղ խնդիրը երրորդ Հանրապետության սպայական հաղթական ավանդույթները քանդելն է, սա թուրքական պատվեր է»,- նշեց Շարմազանովը:

Նա հայտնեց, որ Մյունխենում Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ համաձայնել է Արցախն Ադրբեջանին հանձնելու. «Համաձայնել է Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու գործընթացին: Հիմա ժողովրդի ուշադրությունը շեղում է»:

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այժմ քննում է բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդությունը: Նա մեղադրվում է փողերի լվացման մեջ:

Նշենք, որ ի աջակցություն Խաչատուրովի՝ դատարանի բակում են հավաքվել հասարակական-քաղաքական գործիչներ, պատգամավորներ: Բակում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից