Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:33 21-02-2023

Ադրբեջանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Թուրքիային. Չավուշօղլուն և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայում մարդկային մեծ կորուստների և լուրջ ավերածությունների պատճառ դարձած ավերիչ երկրաշարժերի հետևանքների վերացման, ինչպես նաև երկրաշարժից հետո վերականգնման ծրագրերի իրականցման հետ կապված հարցերը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ իր երկիրը կշարունկի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել եղբայրական Թուրքիային։ Վերջինս հետաքրքրվել է նախօրեին Ալեքսանդրետի նահանգում (Հաթայ-խմբ) տեղի ունեցած երկու երկրաշարժերի պատճառած վնասերի մասին։

Չավուշօղլուն իր ադբրեջանցի գործընկերոջը մանրամասն տեղեկություններ է հաղորդել երկրաշարժի գոտում վերջին իրավիճակի, ինչպես նաև աղետի գոտում շենքերի կառուցման ծրագրերի վերաբերյալ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին Թուրքիայի Ալեքսանդրետի նահանգում երկու երկրաշարժ է տեղի ունեցել՝ 6.4 և 5.8 մագնիտուդ ուժգնությամբ։ Ուժգին երկրաշարժի պահին Թուրքիայի նախագահ Էրդողանը գտնվել է Մարաշի անվտանգության վարչության շենքում, որտեղ նույնպես երկրաշարժը զգացվել է։


Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան