Ուղիղ եթեր
Ներքին Միտք 3 տարի առաջ - 11:34 21-02-2023

Հայաստանը փառահեղ հանգրվանեց Ռուսաստան-Արևմուտք առճակատման էպիկենտրոնում․ Վահե Հովհաննիսյան

Այն, ինչին նախապատրաստում են մեզ, ազգային կանիբալիզմ է, ներտեսակային գիշատչություն՝ զոհել Արցախը, որ մնացածը կուշտ ապրեն։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է. «Սա հնարավոր է բացառապես մեկ դեպքում՝ պետական և ազգային անբովանդակության։

Անհավանական է, բայց՝ փաստ. հակառակ նժարին ոչ մի ձևակերպված բովանդակություն չի դրվում։

Առաջ գնալու, ապագայի ոչ մի այլընտրանքային օրակարգ չի դրվում։ Հայ ժողովրդին ոչ մի այլ բան չի առաջարկվում, որ «Մնացածը» հասկանա, որ իրենից մորթող ու մորթվող գիշատիչ են ուզում սարքել, և որ կա այլ՝ քաղաքացի լինելու տարբերակը։

Հենց սա էլ կոչվում է լիդերության բացակայություն։ Հայաստանը Կովկասի նոր ճարտարապետության մեջ ոչ մի հետաքրքիր գաղափար առաջ չի քաշում։ Հարավային Կովկասի կույրաղիքի մեր պատվավոր տեղը մեզ հերիք է։ Ուզում ես կոչել Երկիր Նաիրի, թե՝ Հայաստանի չգիտեմ որերորդ հանրապետություն, նույնն է լինելու, եթե չունես պետական մտածողություն և դրա կրող վերնախավեր։ Մյունխենը դրա վառ ապացույցն էր։

Նիկոլը Մյունխենում խոսեց, ծաղրեցինք ու քննադատեցինք։ Ու ի՞նչ փոխվեց։ Եթե խոսելու փոխարեն նա Մյունխենում կանգներ բազկաթոռին ու Երկիր Նաիրի կարդար, ձեր կարծիքով որևէ բա՞ն էր փոխվելու, մեր երկրում ընդվզումնե՞ր էին առաջանալու, հրաժարականնե՞ր էին լինելու, ընդդիմադիր համակարգերը կոնսոլիդացված հակազդելո՞ւ էին։

Հայաստանը փառահեղ հանգրվանեց Ռուսաստան-Արևմուտք առճակատման էպիկենտրոնում։ Ադրբեջանն արեց հակառակը։

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հայաստանը կանգնած է մեծ փորձության նախաշեմին։ Սարսափելի է պատկերացնել դրա հնարավոր դրսևորումները։

Նոյեմբերի 9-ից հետո զարգացումների մի քանի սցենար կար, բայց բոլոր տարբերակներից՝ մեր սխալների և էլիտաների ցածրարժեքության պատճառով, մնաց մեկը՝ նացիոնալ-կանիբալիզմը։ Դրա էությունը հետևյալն է. հայ ժողովրդին պատրաստում են, որ սկզբում ինքն ուտի իր մի մասին՝ Արցախը, որ հետո օտարը ամբողջությամբ ուտի իրեն։ Հիմա ընթանում է այս գաղափարի փաթեթավորման պրոցեսը։

Աղետը կանգնեցնելու միակ տարբերակը պայքարի ՆՈՐ բովանդակությունն է, և ՆՈՐ մենեջմենթը։

Պետք է հասկանալ՝ ի՞նչ ռեսուրսներ կան վատագույնից խուսափելու համար։

Փորձանք-փորձություն, լիդերություն, մեծ «ռազբորկա». ամեն ինչ խոսում է այն մասին, որ այս փուլերով մենք անցնելու ենք։ Եթե մենք չգնանք բարդ ու բաց խոսակցության, ոչինչ չի փոխվելու»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան