Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:26 21-02-2023

«Իմենիմեն», «տո՜ւ-տո՜ւ», և իհարկե՝ «դըմփ-դըմփ-հո՜ւ». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Նյամ-նյամ», «բուլ-բուլ», թավշյա բմբուլ... Կռահողները հասկացան, իսկ չկռահողների համար հստակեցնենք, որ խոսքը Հանրայինի եթերից Նիկոլ Փաշինյանի կարկառուն ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի ճառախոսական վերջին «մարգարտաշող փայլատակման» մասին է: Այն դիտած հայրենակիցների մի մասը ելույթ ունեցողի անձի ու նրա մարգարիտների վրա էր կենտրոնացել, մյուս մասը՝ Հանրայինի եթերից նման փայլատակումների: Գուցե նրանց թեթևակի հիասթափեցնենք, բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը հետաքրքիր կամ ուշադրության արժանի չթվացին: Չնայած հատկանշական ու հետաքրքրական հանգամանքներ այդ ամենի համատեքստում իսկապես կան:
Կներեք, իսկ դուք նշված բանախոսից (վերջին ելույթից հետո ավելի ճիշտ կլինի ասել՝ «տու-տու-ախոսից») ա՞յլ բան էիք սպասում: Այսինքն, սպասելիքներ ունեի՞ք, որ մի հատ էլ զարմացել կամ վրդովվել եք: Մյուս կողմից՝ իսկ մի՞թե մի ամբողջ ժողովրդի մի ահագին զանգված այդ զբաղմունքի վրա չէ: Նկատի չունենք գործող իշխանության կամ այլ գործիչների հասցեին անմեջբերելի գնահատականներն ու արտահայտությունները: Նկատի ունենք այն, որ մարդկանց ոչ փոքրաթիվ խումբ զմայլված կարող է հայհոյախառն «լայվեր» լսել, քննարկել, վերլուծել, նույնիսկ հավատալ՝ չնկատելով ու չհասկանալով, որ սուտը, հայհոյախոսությունը չափանիշ ու նորմա են դառնում, սովորական և ընդունելի:
Իսկ մարդկանց մեկ այլ խումբ, կարծես ապացուցելու համար, որ ամեն «հոմո» չի, որ «սափիենս» է, օրնիբուն ինչ-որ «պերֆեքթթիվիների» նետած եթերային «կտերի» վրա է: Ավելին, սրտանց հավատում է ու ապրում է այդ վիրտուալից էլ վիրտուալ «իրականության» մեջ, որտեղ երկու օրը մեկ Ալիևը մեռնում է, Էրդողանը՝ թաղվում, հասկանալի է՝ «մեր հզոր վարչապետի սաստիկ հայացքից» կամ փռշտոցից: Եվ եթե կան նման լապշա-արիշտան հոժարակամ իրենց ականջներից կախողներ ու ամեն մի հայհոյախոսության ականջ դնողներ, ինչո՞ւ չպիտի ինչ-որ մեկը «տու-տու-ախոսեր» տո հենց Հանրայինի եթերից: Շուտով բոլոր հեռարձակումները, այդ թվում՝ կառավարության կամ խորհրդարանի նիստերի, կարող են ամբողջությամբ «տու-տու»-ներով ուղեկցվել:
Հասել ենք, բայց իջնող չկա: Շրիշակի մակարդակը արդեն ահագին բարձր է:
Հա... Ասում են՝ այդ հաղորդումից հետո մի մարդ զանգում է 1-17:
-Ալո, կառավարությունը լսում է Ձեզ:
-Տո՜ւ-տո՜ւ-տո՜ւ...,-լսվում է մյուս կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
18:00 «Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ. թարմացված
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
16:30 Ինչպես կարող են ընդդիմադիր թեկնածուները պաշտպանվել հետապնդումներից
17:30 Էդ 3-ին հասցեական ջախջախելու եմ. այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել. Փաշինյան
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
19:01 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:40 Ընտրությունները կեղծվել են ու հրապարակները դատարկ ե՞ն. ընդդիմության լիդերները տանը վեր ընկած քյաբաբ ե՞ն ուտում. Փաշինյան
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի