Ուղիղ եթեր

Որդեկորույս մայրերը իրար ձեռք էին սեղմում․ Լիանա Անթառանյանի հուզիչ խաղը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:27 20-02-2023
«Մեծ պատասխանատվություն է որդուն կորցրած մոր առաջ ներկայացում խաղալը։ Ի դեպ, առաջին անգամ չէ։ Երբ քո առջև նստած են սևազգեստ մայրեր, մանավանդ այս գեղեցիկ, գողտրիկ դահլիճում՝ Մաչանենց թատրոնում, շատ գեղեցիկ աուրայով, կոկիկ անկյունում, ներկայացման պահին նույնիսկ լինում է, երբ աչքերս բախվում են մայրերի աչքերին։ Եվ խամրած ու լացած այդ աչքերում կրկին արցունք եմ տեսնում, չնայած հասկանում եմ, որ ծիծաղելի կամ հումորային ինչ-որ ներկայացում չէի խաղալու․ դա առնվազն կապիկություն կլիներ»,- Օragir․News-ի հետ զրույցում ասաց դրամատուրգ, ռեժիսոր, դերասանուհի Լիանա Անթառանյանը։

Դրամատուրգը «Ես և նա» մոնոներկայացումը նվիրեց էջմիածինցի հերոսներին։ Դահլիճում նրանց մայրերն էին, ուսուցիչները։ Մայրերը հուզված էին, իրար ձեռք էին սեղմում ու արտասվում։

«Ներկայացումն էլ՝ դրամատիկ, հուզիչ, հայ կնոջ, որդեկորույս կնոջ թախծի և ապրումների մասին է․ սիրային դրամա է իհարկե։ Եվ իսկապես, իրենց հետ երբ բախվում են մեր հայացքները, կրկնակի ծանր է խաղալ ներկայացումը»,-ասում է։

Արցախի շրջափակումից առաջ հանդես է եկել արցախցիների առաջ։ Ասում է՝ հրավերը պարտավորեցնող էր․ «Նույն ներկայացումն էր, այո՛։ Ես վերադարձա, և մոտ մեկ շաբաթից ճանապարհը փակվեց։ Ի դեպ, ես այդ զգացողությունն էլ ունեի։ Շատ դեպքերում ես կարող եմ խաղալ, լինել կերպարի մեջ, և ինչ-որ բաներ զգամ ու դրանք էլ անալիզ անեմ։ Այդ դեմքերը, հուզումները արցախցիները․ էդքան վատ պայմաններում, բայց մարդիկ եկել էին, դիտում էին, հուզվում էին, ինձ հորդորում էին և ուժ տալիս․․․ Այո՛, 10 օր հետո շրջափակում եղավ։ Ես Արցախում խաղալու պահին հենց դրա մասին մտածում էի, որ էսքան անորոշության մեջ անգամ մարդիկ ներկայացում են դիտում։ Դե ֆենոմենալ է։ Արցախցին ուժեղ է»։

Լիանա Անթառանյանը հավատում է արցախցիների ոգուն ու ուժին։ Հավաստում է, որ Արցախը նորից հզորանալու է։

«Ես գիտեմ, որ նրանք ուժեղ են, և հենց իրենց ուժը իրենց ցանկալի արդյունքի կբերի։ Մաղթում եմ անսպառ ուժ»,-ասում է և հավելում․ «Իմ նախնիները Արցախից են, չնայած ինքս լոռեցի եմ, մեզ ասում են՝ կողը հաստ»։

Լուսին Ղազարյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն