Սպորտ 3 տարի առաջ - 17:53 20-02-2023

Մխիթարյանի գնահատականը «Ուդինեզեի» դեմ խաղում

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրում «Ինտերը» 3։1 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»։

Միլանյան թիմի հաղթական գոլը խփել է Հենրիխ Մխիթարյանը։

Իտալական ԶԼՄ-ները բարձր են գնահատել Հենրիխի խաղը։ Հայ ֆուտբոլիստին տրվել է միջինում 7․5 գնահատականը։

«Միկին արթնացնում է «Ինտերը»»,- այսպիսի վերտառությամբ է Corriere dello Sport-ի հոդվածը։