Ներքին 3 տարի առաջ - 13:22 20-02-2023

«Անմեղ մեղավորը» շարունակում է մնալ կալանքի տակ․ փաստաբանը հայտարարում է

«Մեղադրանքը քաղաքական չի, բայց ակնհայտ է, որ դատական նիստերն արհեստականորեն ձգձգվում են, դա անելու առումով ջանքեր չեն խնայվում։ Դավիթ Տոնոյանը ինքը գնահատել է ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ քաղաքական փաթեթավորմամբ՝ քրեադատավարական գործողություններ են իրականացվում»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շահերի պաշտպան, փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Նա նշում է՝ Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով յուրաքանչյուր երեքշաբթի դատական նիստեր անցկացնելու վերաբերյալ դատավորի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը վերջինիս կողմից խախտվել է։

«Դավիթ Տոնոյանը միանշանակ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այնտեղ ընդունելու բան էլ չկա։ Գործում առկա փաստերի մեջ հակաիրավական որևէ արարք չի արձանագրվել։ Մենք շարունակ հայտարարում ենք այդ մասին։ Մեղք ընդունելու մասին անգամ խոսք չի կարող լինել»,- մեկնաբանում է փաստաբանը։

Սերգեյ Հովհաննիսյանի խոսքով՝ սա կոնվենցիայի դրույթների խախտում է, անձնական ազատության, իրավունքի կոպիտ ոտնահարում է․ «Դատավորը դատը հետաձգել է, որովհետև դասընթացների է մեկնում, սրանով սահմանափակվում է այլ անձի ազատ լինելու իրավունքը։ Դատական նիստերն այս պատճառաբանությամբ հետաձգելը իրավաչափ չի կարող համարվել»։

Փաստաբանը, ստեղծված իրավիճակում, դատարանից ակնկալում է արդար դատաքննություն, ժամանակի տրամադրում, որ հնարավոր լինի առավել թափանցիկ ներկայացնել փաստերը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 28-ին:

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով։
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Նշենք, որ դատարանի որոշմամբ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է նախորդ տարվա սեպտեմբերի 30-ից։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է