Ներքին 3 տարի առաջ - 00:12 18-02-2023

Բա էդ մարդկանց փողոց շպրտելուց առաջ ինչո՞վ էիք մտածում․ Արսեն Բաբայան

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊՆ նախկին շենքում բնակվող հայ մարդկանց, մանկահասակ երեխաների հետ միասին, փողոցում թողնելուց հետո, այս սառնամանիք եղանակին, իշխանությունը Սոց.նախարարության միջոցով հայտնում է, թե քննարկվում է նրանց բնակարանի վարձակալության փոխհատուցում տալու հարցը:

Դուք իրո՞ք էսքան անուղեղ եք, թե՞ հերթական ստոր ստախոսությամբ փորձում եք էժան ռեյտինգ հավաքել:

Բա էդ մարդկանց փողոց շպրտելուց առաջ ինչո՞վ էիք մտածում: Բա մեկը չկա՞ր հուշեր ձեզ, որ նախ մտածեք հետո վտարեք:

Ախր պետությունը և իշխանությունը նրա համար է, որ մարդկանց խնդիրները լուծի, ոչ թե ծանրացնի մարդկանց պրոբլեմները ծայրաստիճան ու հետո հայտարարի, թե մի քիչ կօգնենք:

Էլ ե՞րբ եք քննարկելու վարձավճարի փոխհատուցում տալու հարցը: Քննարկողներովդ հիմա գլուխներդ հանգիստ դրել եք ձեր տաք բարձերին, շաբաթ-կիրկին էլ քաղաքից դուրս մի տեղ կվայելեք ու երկուշաբթի, սուրճից հետո, կսկսեք քննարկե՞լ:

Տո ձեր քննարկածն ի՞նչ պիտի լինի...»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի