Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:03 17-02-2023

Լավրովը ՀՀ չի գա, այլ միայն Բաքու. ՌԴ-ն տարածաշրջանում իր հիմնական գործընկերը համարում է Ադրբեջանին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Ադրբեջան։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության իր աղբյուրներին։

Հաղրոդվում է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Ռուսաստանի արտգործնախարարի՝ Ադրբեջան կատարելիք այցի համար։ Ակնկալվում է, որ Լավրովի այցը Բաքու տեղի կունենա փետրվարի վերջին, սակայն այցի հստակ օրը դեռևս որոշված չէ։

Միևնույն ժամանակ, այցի օրակարգի մասին նույնպես տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարը վերջին անգամ Ադրբեջան այցելել էր 2022-ի հունիսին, որի ընթացքում բանակցություններ էր վարել Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ։

Հասկանալու համար, թե ի՞նչ օրակարգով է ՌԴ ԱԳՆ Լավրովը մեկնում Բաքու՝ Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասաց. «Բնականաբար, մենք որևէ բան չենք կարող իմանալ հանդիպման օրակարգի մասին։ Իսկ որպես ենթադրությունների հիմք՝ կարող է ծառայել նաև այն, որ ՀՀ-ի հետ կապված վերջին հայտարարությունը արել է ոչ թե ՀՀ-ում ՌԴ դեսպանը, այլ՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանը։

Մենք տեսանք, որ ՀՀ դեսպանը պասիվ է, ու դրանից կարելի է ենթադրել, որ ՌԴ-ն տարածաշրջանում իր հիմնական գործընկերոջը համարում է Ադրբեջանին, և ՀՀ-ի հետ դրա կարիքը չկա՝ համարելով, որ ՀՀ-ն բարեկամ երկիր չէ, նման եզրակացության կարող ենք հանգել, ու ՀՀ գալու խնդիր չկա Լավրովի ու դրա համար նաև գրում է ադրբեջանական մամուլը, ու այնտեղ մեծ քննադատություն կա եվրոպական դիտորդների ակտիվության հետ կապված։

Նաև եվրոպական մամուլում, այլև կառույցներում ավելի շատ է խոսվում մարդու իրավունքների խախտման մասին Ադրբեջանում, իսկ ԵՄ երկրների համար մարդու իրավունքների խախտումը ներքին գործերին խառնվելու հիմանական գործքիներից մեկն է»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան