Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 17-02-2023

Թուրքիայի իշխող կուսակցությունը մտադիր չէ հետաձգել երկրում կայանալիք համապետական ընտրությունները

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մտադիր չէ հետաձգել կամ չեղարկել այս տարի կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ Հյուրիեթ պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թուրքական Habertürk հեռուստաալիքը՝ իր աղբյուրներին հղումով նախօրեին հայտնել էր, որ երկրում կայանալիք ընտրությունները կարող են հետաձգվել վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով։ Լրատվամիջոցը հայտնել էր, որ Թուրքիայի բաձրագույն ընտրական հանձնաժողովը իշխող կուսակցության խնդրանքով առաջիկայում հանդես կգա համապատասխան նախաձեռնությամբ։

Հյուրիեթ պարբերականի սյունակագիր Հանդե Ֆիրաթը հայտնում է, որ Թուրքիայի իշխող կուսակցության ներսում քննարկվում է համապետական ընտրություննների հետ կապված տարբեր տարբերակներ, սակայն դրանք հետաձգելու մտադրություն կամ որոշում չկա։ Նա կարծիք է հայտնել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ է ընտրություններն անցկացնել մայիսի 14-ին, իսկ կուսակցության որոշ անդամներ՝ հունիսի 18-ին, ինչպես դա նախատեսված էր ավելի վաղ։

Հոդվածում նշվում է, որ Էրդողանը ընտրությունների հետ կապված մտահոգություններ չունի։ Հրապարակման համաձայն՝ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը կաշխատի երկրաշարժի գոտուց տեղափոխված և այնտեղ մնացած տուժած անձանց քվեարկությունը կազմակերպելու համար՝ այս հարցերի շուրջ տարաձայնություններից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն իսկզբանե նախատեսված էին 2023 թվականի հունիսի 18-ին, սակայն Էրդողանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ հնարավոր է դրանք կայանան մայիսի 14-ին՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Նրա խոսքով՝ վերջնական որոշումը պետք է կայացվի մարտի 10-ին, երբ ինքը կստորագրի համապատասխան հրամանագիրը։ Էրդողանը նշել էր, որ իր կառավարությունը խորհրդարանին կառաջարկի ընտրությունների ամսաթիվ սահմանել մայիսի 14-ին, իսկ եթե խորհրդարանը մերժի առաջարկը՝ ինքը կցրի խորհրդարանը և արտահերթ ընտրություններ կնշանակի։

Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի նախկին խոսնակ, նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առընչը կոչ էր արել հետաձգել ընտրությունները, քանի որ ավերիչ երկրաշարժերի ֆոնին «երկիրը պետք է ձերբազատվի նախընտրական սթրեսից»։

Թուրքիայի ընդդիմադիր Լավ կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները կարծիք էր հայտնել, որ ընտրությունները կկայանան ոչ թե մայիսի 14-ին, այլ՝ հունիսի 18-ին, ինչպես դա ավելի վաղ նախատեսված էր։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են